Կ՚ուզեր բաժանել շողերուն հետ անդադար
Գաղտնիքները, զոր կուտա ծովն երկինքին:
Հովին, վիհին, ալիքներուն բարեկամ,
Հորձանքներեն, ամպեն, շանթեն չուներ վախ,
Այդ անկայուն տարրերուն մեջ շատ անգամ
Կըոված, հաղթած էր ամպրոպին ալեբախ:
Բայց գիշեր մը մոտեցավ կուր մը փութով
Սուր ճեղքերով ծալ-ծալ ծըփանքն ընդարձակ.
Իր առջևեն տեսիլքի պես հոգեթով
Լույս ճակատ մը անցավ գեղով համրձակ:
Լուսնին տարտամ նըշույլներուն ներքև ձյոուն,
Սև ու ծավի աչքեր զիրար հասկցան,
Եվ սյուգն աշխույժ անոնց շունչին մեղմ հըծծյունն
Արձագանդեց սիրո բառով մ՚աղվաձայն:
Խոժոռեցավ իսկույն ծովուն ջինջ երես,
Ս՚ելավ, մարեց լույսեր, կայծ ու բոց,
Լեռներու պես վեր բարձրացան փըրփրադեզ
Կոհակներու անսանձ ամպերն հողմակոծ:
Ա՛լ հորիզոն չըկար, քաոս մ՚էր եթեր՝
Ճիվաղներու հանդես մը սև ու մըռայլ,
Երկինք անդուլ սուր փայլայներ կը նետեր,
Շանթ կը տեղար հընոցներեն իր շըռայլ:
Նախանձոտ ծովն հանկարծ թոթվեց իր ուսեր,
Բացավ թևերն, առավ հեշտագին,
Անոր կյանքին հետ հրապույրներն ալ ու սեր
Չուզեց թողուլ կիրքերու մեծ վըտանգին:
1890
Էջ:Collection works of Sibil.djvu/10
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է