Էջ:Collection works of Sibil.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Լավ տանտիկին մը, առ առավելն բարի մայր մը իրեն պես, պատասխանեցի զավակ չունեցողի ցուրտ շեշտով մը, բայց երբեք մտքի ընկեր մը մեզի համար:

— Իմ կարծիքս ալ այդ է:

Ու սկսանք պեզիկ խաղալ:

Միևնույն վայրկյանին սրահին դուռը բացվեցավ, և կրնաք երևակաել զարմանքս, երբ երբ ըսեմ օլուճագի անծանոթուհիս էր, որ ներս մտավ իր ամուսնույն ընկերացած: Քառասունը անցած մարդ մը կունտ ու կլոր, ինչպես կ՝ըսեն ռամկորեն, իր ամբողջ դիմագծության վրա ունենալով խիստ ու խրոխտ բան մը, զոր բնությունը ակամա շնորհոր էր իրեն՝ կարծես ծիծաղելի կերպարանք մ՚ունենալե արգիլելու համար:

Իսկ կինը, բարձրահասակ, նուրբ, իր մութ գույն հագուստներուն մեջ առանց պչրանքի, նույնիսկ առանց գիշերվան արդուղարդի մը անրաժեշտ եղած սովորական սեթևեթին, կես կոճկված ժաֆե մը, անհոգնությամբ վերցված մազեր, և բոլոր անձին վրա թույլ, անխնամ բան մը, որ հագվիլ չը գիտցողի մը թափթփվածության չէր նմաներ ամենևին, այլ ճարտար ձեռքի թաքուն արհամարանք մը իր ապրած միջավայրին նկատմամբ:

Երկուքս ալ միևնույն շարժումով թուղթերը փեռքներես ձգեցինք:

— Մոսիս Ռյուպեն, մատամ Ռյուպեն, ըսավ հյուպատոսուհին բրիտանական շեշտ մը տալով Ռուբեն աղայի անվանունը, միշտ հավատարիմ եվրոպացվով մեկ թերության, որոնք երբեք չեն հաջողիր անսխալ անսխալ արտասանել օտար անուն մը:

Իբրև տանը մտերիմներեն մեկը, տեղ մը տվի մեր քովը տիկին Ռուբենին, և առաջին ծանոթության հասարակ քաղաքավարությունեն ետքը, երբ խոսակցության հարմար նյութ մը կորոնեի մտքիս մեջ, ինքը իսկույն այդ նեղությունեն դիս աղատեց:

— Կարծես պեզիկ կը խաղայիք:

Այն ատեն առաջարկեցին, որ տեղս իրեն տամ:

— Կը ցավիմ, որ չես դիտեր, ըսավ, բայց մեծ հախույքով պիտի հետևին ձեր խաղին սորվելու համար: