աղջիկս եղած ըլլալ. իր փափուկ կազմը, իր մեղմ ամուշիկ բնավորությունը,իր դժբախտությունները զորս հիմա գիտեի, կարծես իմ պաշտպանությանը տակ կդնեի զինքը, թեև շատ անգամ ես պետք կ՚ունենայի իր խորհուրդերուն, որոնք առողջ մտքի մը դրոշմը կը կրեին միշտ:
Փայլուն հատկությանց տերերենմը չէր. աչքի զարնեղ րան մը չուներ վար. ոչ գեղեցկություն, ոչ մեծ տաղանդ մը, բայց սիրտ մը գորովով, եռանդով ու բանաստեղծությամբ լեցուն, որուն միակ փառասիրությունն էր երջանիկ ընել իրեն հետ ապրողները, և բարձր, անհարձակելի արժանապատվությունը, որ ամենեն ապահով պահպանն է կնոջ առաքինություն:
Առանց պատրանքի, առանց ցնորքի, ամեն բան իր բուն վիճակին մեջ տեսնելու կարողությունը իր մտքին ամենեն մեծ հատկությունն էր. և այդ հազվագյուտ կարողությունն էր, որ զինքը դժբախտ ըրած էր: Այդ կինը երբեք չէր կրցած ինքզինքը խաբել. և կյանքի մեջ ո՞վ է, որ երջանիկ կ`ըլլա առանց խաբվելու: Մատաղ հասակեն միշտ գիտակցությունն ունեցած էր իր տգեղության,և այդ ցավը թունավորված էր իր բոլոր երիտասարդությունը, զրկելով զինքը նորփթիթ հոգվու մը բոլոր երազանքեն, բոլոր պատրանքեն: Եվ այնքան վախկոտ, այնքան համեստ եղած էր կյանքի ամեն հաջողությանց,ամեն վայելքներու ակնկալության մեջ, որ իր տառապանքները անակնկալ մը չէին իրեն համար: Միայն կը մեղքնայիր այդ դեռահասակ կինը այդքան զգայուն, հրաժարած արդեն իր հասակին բոլոր հաճույքներեն, քաշվելու փայլուն արդուզարդ մ՝ընելե,ծիծաղելի ըլլալու երկյուղով, և փաթթելով պահելով իր սիրավառ հոգվույն բոլոր տենչանքը լրջության թանձր խավերու տակ:
Այդ չափազանց համեստության պատճառավ էր, որ լավագույն ամուսնութենե մը անհույս՝ համակերպեր էր ծնողացը բաղձանքին, հանձնելով իր ճակատագիրը մարդու մը, որուն հետ խաղաղությամբ ապրելու համար մահվան դատապարտված էր իր բոլոր կարողությունները: