Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ե

Հետզհետե իր տրտմությունը կը փարատեր սակայն, և ինքը կ՚առուգանար, կը զվարթանար, դեմքը կենդանի գույներով կ՚ոգևորեր, փոսը ինկած աչվլները ժպտուն քաղցրություն կ՚ըստանային, և ասոք ամենը կը պատեր չափավոր գիտություն մը, որով այտերը կը լեցվեին ու մարմինը կլոր ձևերով կը ճշտվեր։

Միշտ կը համառեր սակայն պահելու զարդարանքի համար ունեցած սարսափը․ երբեք չը հաջողեցա վարժեցնել զինքը քիչ մը բուտրա դնելու, մազերուն մեջ ոսկիզարդասեղաներ զիտեղելու, և ոչ իսկ բաց գույներով ժապավեն մը կապելու վզեն․կ՚զգուշանար հաճելի ըլլալու բաղձանք մը ցույց տալե, և իր բոլոր պճրանքը, բոլոր խնամքը կը դներ մտքին մեջ, ավելի ազնվորոն մտածելու կյանքի դժնդակ պարագաներում վրա, որոնց կ՚ենթարկվեր իր ամուսնույն հետ ունեցած կենակցության մեջ։

Հիմա առաջվան չափ հոգ չէր ընկեր սակայն անոր անտարներ վարմունքը։Իրավունք կուտար որ չը հասկնար զինքը,քանի որ այնքան տարբեր ստեղծած ու տարբեր դաստիրակված էին իրարմե․ կը հասկանար որ դիտում մը չկա իրեն պատճառած վշտերուն մեջ, և կարդարացներ ղայն իր սրտին խորեն։

Ամենուն նկատմամբ բարեսիրտ գորովանք մը, զարմանալի զգացողություններ, երազելու մասնավոր տրամադրություն մը, հանկարծական հուզումներ, տարտամ տենչանքներ կ՚սկսեի նշմարել իր վրա, զորս առաջները չուներ․և չէի կրնար մեկնել այս տարօրինակ հեղափոխության երևույթը այնքան պարզ,այնքան լուրջ կնոջ մը վրա։


Զ

Մեր երեկույթները շարունակվեցան բոլոր ձմեռ առանց նոր դեպքի մը. բայց գիշերները հետզհետե կ՛սկսեին կարճանալ, և գյուղագնացության եղանակը կը մոտենար: