գիտենալով, որ պիտի դատապարտեի զզինքը: Բայց հիմա, որ մեկնելու որոշումը տված էր, կուգար խնդրելու ինձմե, որ թող տզմ զինքը ետ կենալու իր որոշումեն:
—Կը վախնամ, որ վերջին պահուն քաջությունս կը պակսի, կ՝ըսեր:
Կը խոստովաներ, թե Զարեհ կրնար զինքը ամեն ծայրահեղության տանիլ. կ՝զգար, թե անոր քովը կամք չուներ, և ինքզինքը պաշտպանելու միակ միջոցը ղայն չ՝տեսնելն էր:
Ասոնք ըսելե ետքը մեկեն ի մեկ կը հուզվեր, կը բողոքեր աշխարհի անիրավության դեմ, որուն օրենքները փոխադարձ ամուր սիրո երանութենեն կը գրկեին զիրենք: Կյանքը ճանաչելե առաջ թաղված հոգի մըն էր, որ հրաշքով պահ մը վերակենդանացած՝ կյանքի քաղցրության ճաշակն առնելե ետքը չէր ուզեր մեռնիլ, ճյուղերու, շյուղերու կը աթթվեր իր պարտքի ցուրտ գերեզմանը դառնայե առաջ:
Հետո աչքին առջև կը բերեր ապօրեն սիրո մը մեջ իր ունենալիք սուտ, շինծու երջանկության բոլոր դառն հետևանքները. կ՝երևակայեր ինքզինքը անպատիվ, խղճի խայթերով տանջված, ամուսնույն տանը մեջ կատարելով անհավատարիմ կնոջ դերը միշտ կեղծելով, միշտ խաբելով, միշտ դողալով, այդ անարգ, այդ խայտառակ դերը:
Մյուս կողմեն իր զոհողության մեծության դեջ կը գտներ վայելքներ, անհուն զոհացում մը իր արևժանապատվության հզոր զգացմանը, բարձրանալով ամեն ատորնութենե վեր, իրավ իր աչքին միայն վանզի մարդիկ չը պիտի հավատային իրեն, եթե օր մը պատմեր անոնց իր զոհը:
Այս մտածումին մեջ կը հիշեր Զարեհին հուսահատությունը, անոր տառապանքները:
— Իմ ցավերուս կը դիմանամ, անորին չեմ կրնար...
Այս մտածումին մեջ կը հիշեր Զարեհին իրեն համար ունեցած պաշտումը պիտի նվազեր. ինք անոր աչքեն պիտենար, պիտի պզտիկնար օր մը, եթե դադրեր պարկեծտ կին մ՝ոլլալե, որ իր գլխավոր հրապույրն էր: Ամեն բան շիտակ տեսնելու, շիտակ դատելու իր կարողությունը այս պարագային մեջ ալ