ու հեռվեն ոչ ոք պիտի կասկածի, թե կույռ է այդ առույգ, եռանդուն երիտասարդ, որուն աչքերը բաց են, և ասմազուն սափիրի աղոտ անուշություն կ’անդրադարձնեն իրենց հանդարտիկ սևեռումին մեջ:
Եկեղեցիեն ելլելնուս, կը բարևենք զիրար, բայց ես ավելի մոտենալ կ’ուզեմ իրեն՝ ու չեմ համարձակիր: Եվ ծրագրեր կը պատրաստեմ մտքիս մեջ, զուգադիպություններ, հանդիպումներ կը հարմարցնեմ ինքնիրենս, որոնց ոչ կրնամ զործազրել հպարտությանս պատճառով, բայց ինչ որ սիրտհատումներովս չեմ կրնար ընել, դիպվածը մեկ վայրկյանի մեջ կ’ընե իր քմահաճույքով:
Կիրակի օր մը, որ բաց կառքով եկեղեցի եկած են, ժամերգութենեն ետքը, անձրև կ’առնե: Անմիջապես զիրենք տուն կը հրավիրեմ, ժամու մը չափ տեսակցին ու դյութված, հմայված կը բաժնվիմ, նորեն տեսակցելու փոխադարձ խոստումներով:
Շատ բարձր դաստիարակուտյուն ստացած կին մըն է, և կատարյալ վայելք մըն է լսել իր բերնեն ֆրանսերենը, իսկ հայերեն զոր ամուսինեն սորված է ու հատիկ կարտասնեն ձայնի սխալի ելևէջներով, բառերը ոլորելով, ծավալելով, երկարելով, հետո անուշ վանկի մը մեջ ամփոփելով, տարաշխարհիկ հմայք մը կուտան մեր աղվոր աշխարհքարին: Բայց ամուսինը ճշմարիտ հայագետ մըն է, որ իր հստակ, հզոր հնչումով կը տիրապետե կնոջը թավաշային փափուկ շաղակրատության: Ու անոնց ուրախ զվարթ խոսակցիլը լսելով ամեն նյութի վրա, միևնույն գիտակչությամբ, միևնույն հմտությամբ, միևնույն զգացնուքով, կը մոռանաս, որ կույր մը կա դիմացդ, վասնզի իրենք մոռացած կը թվին զայն: Հայ երիտասարդ միշտ կնոջը հառած աչքերովը՝ բուռն սիրո հայեցողության մը մեջ մագնիսացած, հավերժացած մարդու մը երևույթը ունի: Ու կինը կարծես կը սիրե այդ նաըվածքը, վասնզի ինք ալ այդպես կը նայե անոր հիացած մնալով երեսն ի վեր: Բայց ամեն անգամ, որ կը տեսնվիմ հետերնին, բաժնվելով ետքը սիրտս կտոր կտոր կըլլալ: Չեմ կրնար նայիլ այդ դժբախտ երիտասարդին երեսը, որուն զվարթությունը՝