Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿՈՇԻԿՆԵՐԸ

Ծնունդի պատմություն:

Կիս գիշերվան մոտ արթնցավ Զամինե, աչուկները շփելով, խոշոր խոշոր բացավ մութին մեջ, զանազանելու համար ստվերին խաղերուն մեջեն վարանոտ երանգներուն միգապատ վիլակները, որոնք կը վժային բիբերուն խորը, արագ, անորոշ. ու կը ջանար ամփոփել երազի և զարթնումի միջև տարուբերող իր տարտամ հուշքերը:

Ընդարձակ,բարձր սենյակի մեջ, մարմարե զարդասեղանի վրա կանթեղ նը կը շողար վարդագույն լուամփոփին տակ; իր ստորոտը փոքիկ պարույր մը լուսագծելով միայն: Սակայն փոքրիկ աղջկան աչքերը տակավ վարժվեր էին խավարին, և փակ վանդակափեղկերուն մեկ ճեղքեն ապրդող նշույլի մը տակ՝ տեսնելով իր քրոջն ու վարժուհիին անկողինները, հիշողությունը արթնցավ:

Միտքը եկավ թե ծնուխդի գիշեր էր, և թե իրենց կոշիկները առջի իրիկվընե վառարանին մեջ դնել տված էր անգլիացի վարժուհին, որպեսզի Հիսուս մանուկը նվերներով լեցնե զանոնք: Հետո հիշեց ծնունդի աղվոր պատմուտյունները,զորս մայրիկն ու միս Օրել կը պատմեին շաբաթե մը ի վեր: Աչքին առջև եկավ չորս խոտերով ու խոզակներով հարկածածուկ գոմի մը մսուրին մեջ ծնած փոքրիկ Աստվածը,որուն առջև ծունգի կուգային ոսկեկուռ պատմուճաններով հանգված ալեփառ մոգերը: Ու երևակայությանը մեջ կը բաղմապատկվեր