Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարդագեղ դեմքը երկնավոր մանուկին լուսեղեն ճաճանչով պսակված, զոր այնչափ համբուրել էր իր կաղանդի պատկերներուն մեջ:

Գլուխը դեռ լեզուն էր և հոգին ալ՝ սրտառուչ պատմություններովը Հիսուսին, որ թևերը կը բանար աղքատներուն ու մանուկներուն:

Արդյոք ի՞նչ նվեր պիտի ղրկել իրեն:

Ան որ առտու իրիկուն մտիկ կ՞ըներ երկինքեն խելո տղոց աղոթքը, հարկավ լսեր էր իր սրտին բաղձանքը: Ինքը շատ չէր ուզեր, միայն ոսկի մազերով աղվոր պուպրիկ մը կապույտ հագված, որ մամա, պապա ըսեր:Եվ ա՛լ ասիկա չպիտի կոտրեր առաջի տարվան խամաճիկին նման: Աչքին լույսին պես պիտի խնամեր, ինչպես մայրիկիը զինքը կը խնամեր: Հետո, կնունք պիտի ըներ, ու մամային անունը պիտի դներ անոր՝ Մառի… ի՜նչ ծաղիկներ, ի՜նչ ժապավեններ, ճերմակ, ճերմակ, բոլորն ալ ճերմակ…

Հանկարծ այս լուսագեղ պատկերը ցրվեցավ ժամհարին հնչումովը:Աղջնակը համրեց, մեկ, երկու, երեք, մինչև տասերկու:

— Կես գիշեր է, խորհեցավ, հիմա նվերները եկած ըլլալուն են:

Ու ելավ անկողնին մեջ նստավ, ականջ դնելով անծանոթ, խորհրդավոր շշուկներու, որոնք այդ պահուն պիտի անցնեին օդին մեջեն ամպերն ի վար թափթփերով ադամանդներ, մարգրիտներ, զանակներ, հրեշտակի կապույտ ու վարդագույն փետուրներ…

Ցուրտ սենյակին մեջ նիրճող վառժուհին և իր եղբայրներուն մանկական շնչառությունը միայն կը սավառներ ընդհատ,թեթև:

Զարմինե մեկդի ըրավ սավանները, և կամացուկ մը վար իջավ անկողնեն:

Զյունաթույր ցայգազգեստին մեջ, բօպիկ, ոտքին մատերուն վրա կոխելով,քանի մը քայլ առավ, մատը բերնին վրա դռած, կարծես լռություն պատվիրելով ինք իր անձին, և առաջ