Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինքը աչքի առջև ունի միայն իր հերոսուհիներին աշխարհքը և կ՝ըսե.

«Ընկերական կյանքի մեջ, կինը թշվառության և անիծից տարր մըն է միայն և ոչ այլ ինչ: Իր խոստացած երջանկությունը խաբուսիկ երազ մ է միայն, և ինքը Կալիբսոյի նման հեշտամոլ և պաշտելի դիցուհի մը, ուրիշ նպատակ չունի, բայց եթե մոլորեցնել մարդը աշխատության ճամբին, և իր ինքնահոժար գերությամբը ձեռք բերել այն իշխանությունը զոր պահանջվելու համար ուրիշ տիտղոս մը կարող չէ ցույց տալ»:

Զոհրապ իրավունք ունի, բայց թո՛ղ ներողամիտ ըլլա,որ ըսեմ իր հերոսուհիներուն համար միայն:

Ահա՛ իմ բողոքս որուն արդարությունը վճռվելու համար բավական է որ, իր խղճմտանիքի խորը իջնե: Բայց այս բողոքը որուն արդարությունս վճռվելու համար բավական է որ իր խղճմտանքի խորը իջնե:

Բայց այս բողոքը ենթադրեկով որ հայ իգական սեռին մեծամասնության սրտին աղաղակը ըլլար, ծաղիկ մը չպիտի՞ նկատողության պիտի առնեինէ մեր սեռին իրավունքներունսարակ գրչի մր կողմե: Բայց Զոհրապ գերազանցապես կանաց գրագետն է, ան որուն գրչին տակ պիտի ուզեինք անմահցած տեսնել հայ կինը իր գարավոր առաքինությանը դերին մեջ իր նորավեպերը այսօրվան չեն վերաբերիր միայն, դարեր ետքը, այդ հոյակապ հուշարձաններուն մեջ ապագա սերնդի իր հերոսներուն տարբեր կիներ ալ գտնեին ստույգ գաղափար մը կազմելելու համար ԺԹ դարու հայուհույն նկատմամբ:

Որովհետև իր գեղեցիկ նորաավեպերը, որոնք հետորներ կը կազմեն,իբռև գրական թանկագին գոհարներ, իբրև անկեղծություն և մեծ տաղանդի շքեղ ճառագալթումներ ձեռքից ձեռք պիտի անցնեին անտարակույս, իրեն անմահ հեղինակային անունի հետ: Իբրև գրականությունից անոց արծեքը այնքան մեծ է, որքան քիչ հավակնություն դրած է անոց մեջ: Չկա մեկը, որ...