մը հմայքը պարզելով օվկիանոսին կապույտ տարածության առջև: Ազնվապետության և քաղաքակրթության հով մը կը պարուրներ սակավաթիվ շարքը այդ ապարանքներում, որոնցմե ամենեն փարթամն էր Գեղամոֆներու բնակարանը, որում պարտեզին մեջ կը գտնվեին երկեւ դեռատի աղջիկները:
Հանկարծ Բուբուլ դադրեցուց երգը և տեղեն ելնելով, ցած աթոռակ մը առավ և եկավ իր բարեկամուհու դիմացը նստավ: Իրենց ետին կը բարձրանային երկու խոշոր արմավենիներ, որոնց ոստերը կանդրադառնային լայն ավազանի մը մեջ: Վերը, ծաղկոցին խորը կընկղմեին ռուսական դեսպանատան անտառները, որոնք իրենց վարսագեղ գլուխները վեր կբարձրացնեին ծովափնյա ապարանքներին ու կտարածվեին ամբողջ երկայնությամբ պարտեզներում:
Սոֆի միշտ մտախոհ կմնար: Բուբուլ վայրկրան մի լռությամբ ձայն դիտելե ետքը ըսավ գորովոտ ձայնով.
— Պարապ տեղը կերգեմ, ոչ ձայնս, ոչ երգս այսօր կրնան սփոփել քեզ... Բայց ինչու, Սոֆիսՙ այդքան կը տրտմիս, դեռ մինչև իրիկուն ժամանակ ունիք հուսալու:
Սոֆի զարթնում մը ունեցավ հանկարծ և բեկած ձայնով մը, որ ներքին հուզում մը կարտահայտեր, պատասխանեց.
— Չեմ գիտեր, երբեք հուզված չէի այսքան:
Հետո իր վրա ճիգ մը ընելով շարունակեց.
— Գիտես թե որքան հանդարտ եմ սովորաբար, բայց այս վերջին պահուն համբերությունս կը հայտնի:
— Առտուվնե ի վեր այդ տրամադրությունդ կը նշմարեմ և շքեղ զբաղեցնելու միջոցներ կը փնտրեմ, բայց միշտ կասկածներուդ, վախերուդ կը վերադառնաս տուն:
— Բոլոր ճիգերդ կը գուշակեմ, Բուբուլս, և ես ալ իմ կողմես կը ջանամ հաղթել խռովիչ նախազգացումներուս, սակայն չեմ կրնար, ամեն բան կը վրդովե զիս այսօր:
Բաբուլ իր բոլոր զգայնությամբ չէր կրնար ըմբռնել այդ ծայրահեղ հուզումը այն հանդարտ էակին, որ իր իղձերուն իրականացման պահուն իր նկարագրին դեմ կապստամբեր:
Սոֆիի եղբայրը, որ Հռոմ կը գտնվեր տարիներ ի վեր, ապարանքին մեջ կսպասվեր ժամե ժամ: Իր ճամբա ելած