Էջ:Collection works of Sibil.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպարանքը, որ փափուկ էր առանց կանացի բան մը ունենալու: Իր զգեստները ընտիր ճաշակով խնամված էին առանց սևթևեթի:

Սրահին մեկ խորշը զետեղված պատկերի մը առջև ոտքի վրա կեցած, հիացման բոլոր քաղցրությունները կդիտեր զայն, իր շրթունքները գոզցես կժպտեին անոր: Սոֆիին հուշիկ ոտնաձայնեն սթափելով, գլուխը դարձուց, և քույրը բազուկներուն մեջ առավ:

— Սոֆի՜ս...

— Եղբայրս... ուրեմն չմոռացար զիս, մրմնջից դեռատի աղջիկը կրկին ու կրկին համբուրելով զայն:

Եվ Գառնիկ կարոտագին փարելով անոր, կհամբուրեր մազերը,ձեռքերը և կնկներ թե վայրկյան մը հեռացուցած չէր զայն մտքեն, թե իրեն համար ունեցած աղապատանքը թևեր տված էր իրեն, իր վկայականը ստանալուն պես իսկույն իր քովը թռչելու:

— Ահ, սիրելի Գառնիկս, կգոչեր Սոֆի, գլուխը անոր կուրծքի վրա և շատ սիրագեղ արտահայտւթյուններ իրարու կհաջորդեին այդ եղբայրական գրկախառնության պահուն:

— Բայց որքան աղվոցներ, որքան մեծցեր ես, կըսեր նորատի աղջիկը այն պարծամքով լի բերկրությամբ ղոր մեծ քույրերը կզգան կրտսեր եղբոր մը նկատմամբ: Իսկ ան, ընդհակառակը, նիհար և քիչ մնալ գունատ կգտներ Սոֆին, և անհանգիստ հուղումով մը կհարցներ.

— Շիտակ ըսե, շատ տառապանք քաշեցիր ինձմե գաղտնի:

-- Չէ, Գառնիկս քու կարոտեդ զատ բնավ ցավ չունեցա:

Եվ կնկարագրեր անոր իր վարած անդորր ու շքեղ կյանքը Գեղամոֆի ապարանքին մեջ, ուր ոչ իբր վարժուհի, այլ իբր տան աղջիկը ամեն տեսակ խնամքով, հարգանքով ու գուրգուրանքով շրջապատված էր: Կբացատրեր անոր իր աշակերտուհու համար ունեցած անհուն սերը, անոր առաջադիմությունները, տաղանդները, որոնք երջանիկ կընեին զինքը ու կհարեր թե կյանքի այս քաղցրություններն