Էջ:Collection works of Sibil.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նական կյանքի պայմաններով, որոնք համապատասխան էին այնքան իր ճաշակներուն:

Արդեն զգալապես խաթարված էր հեք կնոջ առողջությունը երբ մայր եղավ Բուբուլին: Այս դեպքը փոխանակ սփոփելու զինքը, դառնացուց իր ցավերը: Կը ճանչնար ամուսնին որոշումները, կը նախատեսեր իր մանկան ապագան լքված մարդկության այդ անապատին մեջ, և կը մաշեր, կը հյուծեր օրն օր, հակառակ իր ճիդերուն, չկարենալով ամոքել անոպա սիրտը այդ մարդուն, որ կնոջը առարկությանց իբր պատասխան կը հայտարարեր, թե իր դիտումն էր օրորանին մեջեն նշանել աղջիկը և պատրաստել զայն իր գործատունին վարիչ ըլլալու: Մտատանջությունը, հուսահատությունը, թափած արցունքները, օդին վնասակար ազդեցության հետ, չհապաղեցին անկողին ձգելու դժբախտ մայրը, ուր երեք ամիս շարունակ մաքառելով մահվան հետ, վերջապես ընկճվեցավ իր անողոք ախտին բռնության ներքև, ու ավանդեց հուսկ շունչը իր խանադակաթ քրոջը թևերուն մեջ որ Պոլսեն եկած էր հատկապես անոր վրա հսկելու և խնամելու համար զայն:

Հեք կնոջ կտակն ու հետին խոսքերը հետևյալները եղան. «Քույրս, քեզի կը հանձնեմ զավակս. մի թողուր որ հոս մնա և ամուսնությամբ թշվառ սերունդներ արտադրե: Առ տար, պահե զայն գիրկեդ անբաժան. մայր եղիր իրեն և ինծի համար ունեցած սերդ անոր նվիրե»:

Այդ քույրն էր տիկին Գեղամոֆ, որուն հանձնվեցավ Բուբուլ վեցամսյա իր օրհասական մորմեն:

Պ. Ալեքսանդր Գեղամոֆ մեկն էր Թիֆլիսի ազնվատոհմ հայերեն: Ընտանեկան մեծ հարստության մը կցորդելով իր գործունեության արգասիքը, ամուսնացած էր դեռահասակ աղջկան մը հետ, որ կանուխ գերեզման իջավ, թողլով իրեն որբ մանկիկ մը Տիգրան անունով:

Պ. Գեղամոֆի սիրտը խորունկ հարված մը կրեց իր սիրելիին կորուստեն և մեկնելով այն վայրերեն ուր այնքան երջանիկ եղած էր, Պոլիս եկավ իր որդվույն հետ սուգի ու արցունքի պատճառած մելամաղձության դարման մը գտնելու:

Յոթը տարիներ անցեր էին արդեն իր կնոջը մահեն ի վեր,

13 Սիպիլ-Երկեր