Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկայացուցիչներ, որոնց ամբեղջությունը ահագին հարստություն մը կը ներկայացներ, և զորս մեծ մասամբ պ. Գեղամոֆ, շատ սիրահար նկարչության, անձամբ գնած էր իր ուղևորությանց միջոցին, և մեկ մասն ալ անոր եղբայրը, զորապետը զրկած էր իրենց:

Գառնիկ նկարի մը առջև կանգ առավ հանկարծ. Շեֆերի մեկ գործն էր. հելլենուհիներու հերոսության մեկ պատկերը:Ալի փաշալի նվաճած քաջերուն կիներն էին, որ ինքզինքնին ժայռերն ի վար կը գլորեին անպատվութենեն զերծ մնալու համար:

— Ահա՛ իմ նախընտրած սեռը, ըսավ Գառնիկ հին դպրոցի ամենեն սքանչելի գործերեն մեկն է աս:

— Սքանչելի ձեզի համար որ կը ճանչնաք պատմությունը և նկարը միանգամայն, բայց մեկը որուն անծանոթ ըլլային ասոնք , ինչ՞ պիտի մտածեր սա կանանց խառն ամբոխին վրա:

Հետո, ուրիշ նկար մը ցույց տալով հարցուց.

— Ի՞նչ կ՝ազդե ձեզ սա տեսարանը:

Քայլ սը դեպի ետ գնաց արվեստագետը, և կարճատեսի նայվածքմը առնելով , քանի մը վայրկյան ուշի ուշով դիտելե հետք, վստահ ձայնով մը ըսավ.

— Կարծեմ, օրիո՛րդ, այս նյութը Շեքսբիրեն է, նոր գործ մը ըլլալու է, սա պղտիկ սարսափահար աղջիկը գերեզմանեն ելած Ժյուլիեթին կը նմանի Ռոմեոյի դիակին քով, թավական սիրուն նկար մըն է:

— Բայց դուք ամեն բան գիտեք, գ՝ոչեց նորատի աղջիկը ապշած՝ երիտասարդին գյուտին վրա, ձեղմե զատ ոչ որ պիտի կարենար լուծել այդ հանելուկը, իսկ սա ողբերգական պատկե՞րը:

— Այս ալ Վոլթերի Զայիրին ամենին սարսափելի տեսարանն է, ըսավ: Այդ գոռոզ իշխանը իր սիրուհուն անհավատարմության իբր թե ականատաես, զաըն սպասելե անմիջապես ետքը, իր կարծեցյալ հակառակորդին անոր ողբայրը ըլլալը կիմանա հիմակ: Եվ ահա տագնապը, իր