Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զղջումը տեսարանը, ահա Զայիրին արյունլվա դիակը, անոր հետին սիրավառ նայվածքը իր դահիճին ուղղված, խեղճ եղբորը աղիողորմ կերպարանքը և շահերու եղերական լույդըզոր սև գերիներ կը բռնեն մութին մեջ արյունալի կրակներու պես...: Ա՜հ, զահուրելի կերպով գեղեցիկ...:

— Պռավո՛, գոչեցին երկու աղջիկները միաձայն:

— Բայց ասոնք ձեր սրտին, ձեր մտքին միայն կը խոսին, որ այնքան հմտություն ունիք և սուր դատողություն մը: Այս տեսարանին նյութը չդիմացողին բան մը չի խոսիր:

Գառնիկ բացատրեց, թե գեղարվեստին հրապույրը ռամիկին անծանոթ վայելք մըն է արդեն, թե նկարի մը բուն ոգիին թափանցելու համար պետք է քիչ շատ մտքի զարգացում ունենալ, և թե բնության տեսարան մըն է ալ այնքան անորոշ է անմշակ մտքի մը համար, որքան վիպական նկար մը:

— Դիտեցե՛ք սա մացառը, ըսավ Բուբուլ, այս տրտում և անկենդան բույսը ճամբու մը եզերքը լցված, ի՞նչ ունի, որ այսչափ մելամաղձություն կ՝ազդե: Աչքերս արցունքով կլցվին ամեն անգամ, որ կը նայիմ այս փոքրիկ բույսին, հոգիս կը կապվի անոր, և կարեկցելով իբրև սրտիս մոտ էակի մը, կուլամ իր անբարբառ վիշտերուն համար:

— Այս մացառաը Ռոսատայելի նշանավոր գործին մեկ տնդօրինակությունն է, բայց կրնամ լսել, թե շատ հաջողած է:

— Բուբուլ ընդօրինակած է իտալացի պատկերահանե, ըսավ Սոֆի: Իսկ նա աղջիկը կը ճանաչնա՞ս:

— Սոֆիիս բանաստեղծացումը, աստվածացումը, ըսավ գորովալից նայվածքով մը պարուրելով իր քույրը, և տեսնելով Բուբուլին ստորագրությունը, զարմացած պահ մը կանգ առավ:

— Բայց ձեր տաղանդը անուրանալի է, օրիո՛րդ, ձեր վրձինը իր նյութը ոգևորելու, իտեացնելու հատկությունը ունի: Դուք իրավունք ունիք նկարչության նյութ ընտրելու, ինչ որ հաճելի թվի ձեզ, գեղեցիկը ձեր տաղանդին մեջ է, ևդուք կրնաք աներկյուղ նկարել դաշտերու պարզ մանիշակը, անոր բուրումին բոլոր հրապույրը դնելով թերթերուն վրա ակներե: