Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբեք և, սակայն կյանքը կը փոփոխեն: Այդ թարմ դեմքին վրա, գույներու ծլիլն ու մարիլը իրապես հուզյալ, իրապես ներշնչյալ սրտի մը արտափայլումն էր կարծես, և նայվածքը այդ փոթորկին մեջեն իրեն կը դառնար շարունակ երկվորյակ աստղերուն բոցեղ փայլովը:

— Բոլորովին ձեր գաղափարներն են, օրիորդ, ինչո՞ւ կը վախնաք ինքզինքնիդ հանդեսին թագուհին հռչակելու, կը հարցնեին շատ կիներ, պարծանք չէ՞ միթե անունիդ դնել խաղի մը ճակատը, որ բարձրացումն է մեր սեռին:

— Այս գաղտնիքը իմս չէ, կը պատասխաներ նորատի աղջիկը, ամբողջ ընկերության մը կը պատկանի, և մասնավորներ իրավունք չունին զայն հայտնելու, ուստի ներեցեք, որ այս որոշումս հարգվի դեթ այս գիշեր միայն:

Երրորդ արարվածին սկզբնավորությունը վերջ տվավ ամեն խոսակցության: Եվ բոլոր ծափերը, բոլոր ծաղիկները և հիացման բացագանչությունները Բուբուլին համար էին: Այս անուղղելի պաշտամունքեն շլացած էր նորատի աղջիկը, որուն համեստությունը կը պատսպարվեր իր անունը ծածկող քողին ներքև, այլ ինք չէր կրնար զսպել ուրախությունը, որ իր ցոլոր դեմքին վրա, քանի կը մտածեր, թե այդ եղսական մեծարանքները Գառնիկին ներկայությանը կը վայելեր. և իր նայվածքը, անուշադիր, բազմաթիվ հիացողներու դարպասին, կ՝երթար կը հանգչեր արվեստագետին խորունկ և խադավառ նայվածքին վրա:

Ժ

Հետևյալ օրը ամեն մարդ գիտեր հեղինակին անունը և Բուբուլին հաղթանակը կատարյալ եղեր էր: Ամեն սիրտերու ազգող բառ մը, ամեն մտքի տիրող պատգամ մը, ամռն խիղճ հուզող խոսք մը, ամեն աչք հմայող տեսարան մը կը պարունակեր իր թատերախաղը:

Անշուշտ գտնվեցան անձեր մանավանդ տիկիններ, որ դիտեցին, թե վայելուչ չէր օրիորդի մը այսչափ կատարյալ գաղափար ունենալ սիրո մասինև բացատրել զանոնք;