Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն որ երազի և հույսի բոլոր քաղցրությունը վայելած են, անհագորեն հսկելով իրենց երջանկության ժամերուն վրա,որ չանցնի փութով: Ինչո՞ւ չերկարեցավ, ինչո՞ւ չհավերժացավ այդ գիշերը, քանի որ սիրտ մը կտրոփեր անոր մեջ երջանիկ:

Բայց միայն Բուբուլ չէր որուն աչքերեն խույս կուտար քունը այն գիշեր: Գառնիկ ալ հոգեկան անբացատրելի արբեցությամբ մտած էր իր սենյակը: Մեկ պատկեր մը, մեկ գաղափար միայն կգրավեր զինքը, և Բուբուլն էր ան: Զայն տեսած օրեն զգացեր էր թե նոր ու տարօրինակ բան մը տեղի կունենար իր մեջ: Նախ չէր համարձակած ինքն իրեն խոստովանիլ այդ անճար տպավորությունը, այլ այն գերագույն ուժը վերջապես կհարկադրեր զինքը ճշմարտությունը ընդունելու, և խոստովանելու թե կսիրեր,հիմարաբար կսիրեր Բուբուլը: Մեծ անդունդին եզերքն էր հեք երիտասարդը.երե քայլ մը առներ... ո՞ւր պիտի մղեր զինքը այդ անմիտ, այդ անխորհուրդ սերը:

Կչափեր ինքզինքը Բուբուլին հետ, և աևևուն տարփածող փանաքի որդը կմարեր ինքզինքը: Այն լուսեղեն, այն երկնային էակը սիրել միթե ներելի էր իրեն:

Մեծաքայլ կճեմեր սենյակին մեջ, կարծես այդ շարժումով իր վրայեն թոթոփելու համար բեռ մը, որ հոգին կճնշեր:

Կային վայրկյաններ սակայն, ուր նորատի ազջկան իրեն ցույց տված գորովը հույսի կաթիլ մը կցողեր իր ծարավ սրտին: Այս հույսը կխելահեղեր զինքը: Սիրվիլ այդ էակեն, առարկա ըլլալ այդ վառվռուն իղձերուն, որ տիեզերքը համայն վառելու չափ հուր ունեին և սիրով դիտվիլ այդ աչքերեն,որոնք իր կյանքին լույսն էին համակ: Իր կյանքը հաճույքով կուտար մեկ վայրկյանի մը համար միայն: Այդ գերագույն երջանկության ճաշակը առնելե ետքն ինչո՞ւ չմեռնիլ անոր երազը շարունակելու համար առ հավետ:

Այլ ցավագին իրականությունը ամեն հույս կբառնար իրմե: Բուբուլ ազատ չէր: Արդյոք իչ սիրտն ալ լիովին նվիրած էր իր նշանածին, այդքան անձնվիրություն, այդքան