Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս տեսարանին առջև գրեթե անհետացավ Բուբուլին հուգումը, և պատկառանքով մոտեցավ անոր:

Ծերունին իր թևերուն մեջ առավ դեռափթիթ աղջիկը, և աչքերը երկինք վերցնելով գոչեց դողդոջուն ձայնով մը.

— Օրհնյա՚ես, Աստված, որ այս երջանկության արժանի կընես զիս. օրհնյալ ես որ ինձ կը դարձնես զավակս:

Թող տուր որ ապրիմ Տիգրանս ալ այսպես գրկելու և երկու սիրելիներուս միությունը տեսնելու համար:

Գորովալիս հորը հնչյունը չեմ գիտեր ինչ խորունկ բան մը ուներ որ կարծես երկինքեն կուգար:

Ամենքն ալ համակվեցան երկյուղածությամբ, մանավանդ երբ տեսնեցավ երկու լռին շիթեր որ անոր արծաթ մորուքն ի վար կիյնային անշշուկ:

Ով տեսած է ծերունվույն մը արցունքը առանց հոգին կեղքվելու,ով ներկա գտնված է այդ տառապանքե մաշած էակին բարեպաշտության տեսարանին, առանց ծունր դնելու, ով կրնա անհույզ լսել այդ դաշն ձայնը. որ երկինքը կը բարձրանա ոչ թե իրեն այլ զավակներու համար բարօրություն հայցելու, և ով տրամադիր չզգար ինքզինքը իր սիրելագույն իղձը զոհելու այդ վսեմ հոգվույն մեկ հառաչանքը արգիրելու համար:

ԺԳ

Երիտասարդ Գեղամոֆ իր երկրաչափական ուսմանց շրջան հաջող քննությամբ մը ավարտած և վկայականը ստացած, ճամբա ելլելու կը պատրաստվեր Պոլիս դառնալու համար. և կանխավ զեկուցած էրհորը իր գալուստը նամակով մը, որմե ծերունվույն զգացած ուրախության ականատես ողանք մասամբ:

Տիգրան իր քսանըվեցերորդ կը թևակոխեր այն ատեն, առույգ էր կորովի մարմնով:

Գերմանական խստամբեր ու պարզ կյանքի սովորույթները իր անձին ու նկարագրին վրա այնպիսի մեծ փոփոխություններ առաջ բերած էին որ գրեթե օտարացած իր հայրենիքի մեջ վարած կենցաղային ու հոժարությանց: