այրերուն վրա։ Բուբուլ առաջին նշմայր մը արձակելե ետքը իր նշանածին վրա, բնական շարժումով մը Գառնիկին նայեցավ։
Ոչ Տիգրանին կենդանի ոչ լեցուն այտերը, ոչ լայն կուրծքը, և խնդուն և քիչ մը հենդոտ կերպարանք ուներ ան, ալ քաղցրություն մը և ցոլացումն էր հյուծյալ դեմքին վրա։
Նորատի աղջիկը ակամա սարսուռ մը զգաց։
Հեք Բուբուլ, բոլոր օրը սրտատրոփ սպասել էր իր մանկության բարեկամին, և իր ջերմ սիրտը սիրալիր վարմունք մը կակնկալեր այն անձեն, որուն հիշատակին նվիրված էր մինչև այն ատեն իր կյանքին բոլոր օրերը և որուն պիտի հանձներ իր ճակատագիրը։
— Ինչպե՚ս ես, Բուբուլ, հարցուց վերջապես ցուրտ ձայնով մը, թաշկինակովը քրտինքը սրբելով միանգամայն։
Ոչ քաղաքավարության փափկությունը և ոչ մտերմության քաղցրությունըկար այս հարցման ձևին մեջ։Մանկամարդ աղջկան բոլոր խանդը մարեցավ և հազիվ դողահար ձայնով մը կարող եղավ պատասխանել։
Քանի մը սովորական հարցումներ իրարու հաջորդեցի երկու կողմե, սակայն բան մը կար այս տեսարանին մեջ, որ Գեղամոֆին տանը նկարագրին հակառակ էր իսպառ։
Ազնվական կերպերուն ու փափուկ զգացման բանահյուսությունը կը պակսեր, որով լի էին ընդհանրապես այդ ապարանքին մեջ տեղի ունեցած ամեն դեպքերը։
Տիգրանին ցուրտ ցուրտ շունչը մեկ վայրկյանին մեջ մարեր էր ամեն ավյուն;
Հազիվ կը հաջողեին երկու աղջիկները Գառնիկին հետ ոգևորել խոսակցությունը, երբ գիտուն երիտասարդը ընդմիջեց հանկարծ զանոնք հարցնելու համար թե ժամը քանիին կընթրեին։
Սեղանին վրա օրիօորդներուն մեջտեղը բազմեցավ երջանիկ հայրը։
Բուբուլին քով Տիգրանին և Գառնիկին քով Սոֆի տեղավորվեցավ։
Գառնիկ իր քրոջը և ծերունվույն պետքերովը կզբաղվեր ավելի քան թեկընթրեր և այդ փափուկ ուշադրությունը քաղաքավարութենե մը ավելի իր հոգվույն բերումը ըլլալուն անհամեմատ շնորհ մը կընծայեր անոր անձին։