Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սաղավարտներ, փետրավոր բեղույրներ, զռահներ, ոսկեթել, ուսնոցներ. ավելվար, դարձյալ կամարներ ու լապտերներ, ու անոնց ընդմեջեն մոգական տեսարաններու արագ ու զգյխիչ հաջորղությունը, և ամենուն վրա լիլալուսինը իր աստղերովն ու արևներովը կ՛անգրադառնար իր առջև պարզված սճակին մեջ շքեղ ու մեծավայելուչ:

Նորատի աղջիկը ժպտացա. այս ամենը իր մտքին, իր երևակայություն ծնունդն էր. այս ընդհանուր զվարթությունը իր հեղինակությունն էր, և ավա՛ղ, ինքը միայն զուրկ անկե:

Արդարև առավել քան երբեք համակրանք ու պաշտում վալելած էր այն գիշեր:Թատերական հանդեսեն ի վեր առաջին անգամ էր որ մեծ ընկերության մը մեջ կը գտնվեր, և ամեն ոք կը փութար իր խունկը մուտացանել այդ վառսուն մտքին:

Հետո, թերթերը խոսեր էին այդ երեկույթին և անոր հեղինակին վրա, և հիմակ ա՛լ չէր կրնար խույս տալ ընդհանուր սքանչացման արտահայտություններեն:

Զգայուն սիրտի մը բնական արբեցությամբը ճաշակած էր այս ամենը առանց երջանիկ ըլլալու սակայն:Բան մը կր պակսեր իրեն, որուն ինչ ըլլալը չէր հասկնար որոշ կերպով, և զոր զգացուցեր էին Տիգրանին ցուրտ վարմունքն ու խոսքերը: