Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ատեն կզգա թե ինչ էր ան իրեն համար և անպարագրելի դատարկ մը գերեզմանի կփոխակերպե աշխարհքը:

Գառնիկի հառավորությունը ճանչցուցած էր Բուբուլին իր հոգվույն գաղտնիքը միշտ անորոշ երևույթի մը ներքև սակայն:

Երբեմն միտքը կդներ իր սիրտը բանալ բարեկամուհվույն առջև,սակայն ամոթխածության զգացում մը կարգիլեր զինքը:

Նորատի աղջիկ մը Բուբուլին չափ անբիծ՝ որքան ալ ընդարձակ ըլլա իր մտքին ազատությունը,չի կրնար իր պարտքերուն հետ անհաշտ զգացում մը տածոլու հավանիլ ,և առաջին օրեն արվեստագետին համար ունեցած բուռն հակումը՝ կնմաներ այն անուշ,այն անդիմադրելի համակրության զոր վիպական հերոսներու,բանաստեղծական էակներուհամար ունեցած էր շատ անգամ,երազելով զանոնք,պաշտելով զանոնք իր կուսական անարատ երևակայությանը աշխարհքին մեջ,և անոնց հրապուրելի երևույթը բարոյական հափշտակության մը քաղցրությունե զատ՝ առաքինակն ազնիվ զգացմանց վայելքը ճանչցուցած էր իրեն:

Այդ չնաշխարհիկ երևույթներեն մեկն էր իրեն համար գառնիկ,արժանի իր անհամեմատ ձիրքերովը վճիտ հոգու մը հիացմանը, և դեռատի աղջիկը աներկյուղ նվիրած էր իր միտքն ու սիրտը՝ անոր ամեն հատկությունները ճանչնալու և հիանալու:Սակայն անզգալաբար աճած էր այդ զգացումը,անհաղթելի բաղձանք մը ստեղծելով իր սրտի մեջ փոխադարձաբար անոր համարմանը արժանանալու:Այդ իղձը,սակայն այնչափ բնական է եռանդուն էակներու,որ առանց փոքրիկ խղճի խայթի մը կճաշակեչ ան երիտասարդին բոլոր պաշտումը,միշտ անմեղ սիրտ մը երևույթին տակ սքողված,անկեղծորեն համեզված թե եզբորմե զատ ոչինչ կրնար ըլլալ ան իրեն համար:

Եթե Տիգրան փոքրիկ ճիգ մը գործած ըլլալ իր նշանածին սրտին իշխելու,եթե զգուշանար գեթ զայն վիրավորել իր կծու ակնարկություններովը,կամ գոնե նշմարել տար Բուբուլին թե անոր սերը անհրաժեշտ պետք մըն էր իր կյանքին,ո՞վ