Էջ:Collection works of Sibil.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Գիտե, բարեսիրտ աղջիկը երախտագիտության ձայնեն առաջնորդված ՝ նախազգուշության իմաստությունը ունենար թերևս զինքը հմայող անդիմանելի քաղցրության դեմ իր սրտին մուտքը փակելու:

Սակայն Տիգրան կը հարվածեր զինքը անդադար և Գառնիկ կսփոփեր.Տիգրան կհարմարհեր և ան դուրգուրանքով կը շրջապատեր փափուկ հոգածության մը ծածուկ խնամքը ընծայելով իրեն, ր հիմակ որ կը հեռանար իրմե ամբողջ շաբաթներ այդ գորովալից էակը, հիմակ որ ինք առանձին կը մնար իր վշտելու հետ, ի՞նչպես փնտրեր այն միակ սիրտը, որ իրենին պատասխանած էր:

Սոֆին բոլոր բրեկամությունը այլևս բավական չէին ինքը հեհացնելու,վասնզի կը կարծեր թե անոր բոլոր զգացողքւթյունը անկարող էր գուշակելու իր չարչարանքը, ու ծանր որդորներե, բարոյականի դասերե և՜ մերթ հանդիմանական խոքեր է զատ ոչինչ կը գտներ այն աղջկան քով,որ մինչև այն օրը որ միակ մտերիմը եղած էր և այնքան լավ պատասխանած՝ իր հոգվույն ձգտումներուն:

Սակայն որքա՜ն կը սխալեր. Սոֆի թերևս իրմե ավելի հստակ կը կարդար իր սրտին մատյանը,այլ հզոր պատճառ մը կը կարդար իր սրտին մատյանը, այլ հզոր պատճառ մը կը հակադրեր ձայն անզգա ձևանալու բարեկամուհվույն անձկությանց:

Այդ պատճառը՝ ձայն իր զգացմանցը մեջ քաջալերելով՝ անխոհեմության մը մղելու երկյուղ էր, որուն հետևանքր կ՝զգար թե աղետալի պիտի ըլլար ամենուն համար ալ: Ու բոլոր ճիգը կը թափեր փութացնելու հարսանիքը, ուր իր սուր աչքերը նշմարել կուտային իրեն Բուբուլին և իր եղբոերը փրկությունը մինգամայն:

Կը կարծեր թե ընտանեկան կյանքի լուրջ պատկանությունները գրավելվ իր աշակերտուհույն միտքն ու սիրտը, պիտի հաղթեին անոր դժկտմությանը, թե անոր դաաստիրակությունը, հոգվույն ազնվությունն ու անձնավորությունը պիտի բարեփոխվին ամուսնուն ինչ ինչ թերություններն և թե կըանքի մերեձավորությունը, ամեւսնական սերտ հարաբերությունները: