Բուբուլին սիրտը ալեկոծ ծովու նման կը փրփրար, մերթ լանջքը կ՝ուեր անհունապես, և շրթունքներեն հեծեծանք մը դուրս կը թռչեր, կը կարծիր թե այդ հառաչանքն էր զինքը չարչարողը և անով պիտի զերծաներ իր տանջանքեն, այլ իսկույն իր վրդովումները կ՝սկսեին վերստին։
ԻՆք կապված էր հզոր հոդով մը, և իր պարտքեն դուրս բաղձանք մը հանցանք մըն էր ինձ համար։
Ու նորեն կը հեծեր, գլուխը բոցով մը կ՝այրեր, ոտքի կ՝ելլեր, կուրծքը ճնշված՝ չէր կրնար շունչ առնել, կը կարծեր թե օդը պակսեր էր իր շուրջը, և կ՝սկսեր մեծաքայլ ճեմել պարտեզին մեջ։
Պարտեզին տեսարանը կ՝արածրածեր սակայն իր հրայրքը։ Սիրո տաճար մըն էր ան կարծես, ծառերուն տերևները զեփյուռներուն հետ զիրար կը գգվեին, թռչունները իրարու գողտրիկ մրմնջուներ կը գեղգեղեին, աստղերը իրենց շողերով զիրար կը հրապուրեին, և լուսինը իր խորին նշույլներով կը ժպտեր ամենուն վրա։ Իսկ շվար աղջիկը միայնակ էր․քնքուշ սղոխը անոր վարսերը մերկ կուծքին վրա կը ծածաներ, և այդ շարժումեն կը սարսռար ան․ թփերուն մեջեն խորհրդավոր մնչյուններ կը հասնեին իրեն, լուսինին ճառագայթներեն հեշտություն մը կը ծավալեր բոլոր անձին վրա, և կը մոռանար ինքնզիքը բնության գիրկը ապաստանած, մինչ անոր անհագ տարրերեն ամեն մեկը իրմե բան մը կուգար դողնալ։
Լանջքը արագ կ՝ելևէջեր անթվելի բաբախումներով։ Ալ արարած մը չէր կարծես, հոգի մըն էր․․․ սերը ինք էր։ Եթե կարելի ըլլար տեսնել այդ պատկերը, եթե կարելի ըլլար մերձենալ այդ չքնաղ և տարաբախտ էակին, որ տիեզերքի ամենեն նշանավոր գլուխ գործոցներ էր իր հոգվույն գանձերովը, իր գեղովը, ժպիտովն ու արցունքովը․ եթե մեկը կարենար այդ պահուն պատահիլ անոր զեղուն սրտին, արդարև երկնային երանության ճաշակը պիտի առներ։ Այն անբիծ հոգին՝ որ խառնված չէր տակավին մարդկային էակի մը, ան որուն իղձը իտեականը փնտռած էր վերանալու և բարձրանալու անզուսպ ձգտումով մը, ա՜հ, այդ վայրկյանին բացված էր ընդգրկելու իր բոլոր