Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անձնավորությունը և կը կարկառեր թևերը հրեշտակի մր պես թռչելու աստղերուն և արևներուն լուսապայծառ անհունությանը մեջ գոնև հոն գտնելու համար իր սիրատենչ հոգվույն ցնորքը: Հանկարծ հրեշտակ մը իր բոլոր անուրջներուն առարկան նկարվեցավ աչքին առջև...: Ան էր,ճիշտ իր դիմացի ծառուղիին մեջ,լուսնին ճառագայթներով լուսավորված կը քալեր ծանր քայլով մր, զինքը երազելով անշուշ...:Ահ, եթե դիտնար թե հոն մոտն էր իր պաշտելին, եթե անգամ մը գլուխը դարձներ...: Ձայնը մը, տկար շշուկ մը բավական էր նորատի աղջկանը կողմե ձայն իր ոտքերուն առջև բերելու ծնրադիր:Այդ ձայնը, այդ շշունջը չկրցավ հանել սակայն:Մեկ վայրկյանի մեջ իր բոլոր կյանքը ապստամբեցավ սրտին այդ անդիմադրելի հակմանը դեմ և հաղթեց անոր: Չկա բան մը այնքան հզոր կնոջ մը առաքինությունը իր իղձերուն դեմ պաշտպանելու կարող, որքան իր բուն անցյալը,եթե պատվավոր եղած է և անարատ:Տեղևն ելավ հանկարծ և արագ-արագ սկսավ դեպի տուն ուղղել քայլերը ահաբեկ խույս տալու համար այն երջանկության փորձութենեն,որուն ուրվականը կը հալածեր զինքը անխնա մինչև իր կուսական խծիկին կաթնագույն սնուսդե սրահակներուն խորը: Գառնիկ որ քույրը պտույտե դարձնելե ետքը՝ չկարենալով անկողին մտնել, պարտեզ իջեր էր սրտին անձկությունը բնության անեզրության մեջ ծավալելու, երկար տքնութենե մը ետքը ներս մտած միջոցին՝ տեսավ որ Բուբուլին ճրագը մարած չէր սակավին, և ստվեր մը նշմարեց, որ իր մոտեցած պահուն կը բաժնվեր վարագույներուն հետևեն:

ԺԹ

Ամեն տարի, ամառը Բրինքիբո իր նշանավոր նավարշավի հանդեսը կունենա, որուն ներկա կը դտվի Պոլսո գրեթե բոլոր արվաձաններու բնակիչներուն լավագուըն մասը: Գեղամոֆ ընտանինքը այդ հանդեսին առթիվ գացած էր