բայց երբ տեսավ, թե լրջորեն կը փափաքեր գոհացնել զանոնք, հավանեցավ, և ուրախությունը սկսավ վերստին փայել ամենուն դեմքին վրա:
Ժամը հինգն էր, երբ պանդոկին ծառան իմացուց, թեձիերը պատտրաստ էին: Տիգրան մեկնած էր արդեն, և հայրը մեկ քանի ծերունիներու հետ կը խոսակցեր սրահին մեջ: Բուբուլ և Սոֆի այնքան չքնաղ էին ամազոնի զգեստներով, որ երբ պարտեզ իջան, բոլոր օտարականները հիացմամբ կը դիտեին զանոնք: Ճշմարիտ Արտեմիսն էր Սոֆի սև վարսերովը և լուսնկային վչիտ դեմքովը, իսկ օր Գեղամոֆի ճապուկ հասակը, թեթև ու փափուկ շարժումները Ապողոնի քրոջը նախանձը շարժելու չափ շնորհալի էին:
Երեէ առույգ ձիեր իրենց սմբակները անդաստակին մեջ հնչեցնելով կը վրնջեին անհամբեր: Անոնցմե երկուքը սպիտակ էին և մեկը սև, ճիշդ այն արաբական նժույգներուն նման կորովի, որոնց երևակայությունը թռիչներ կուտա ստեպ մեկ վայրկյանի մեջ մղոններ կտրել անցնելու, բայց շարժումները այնքան խիզախ էին, որ հայտնի կ՝երևար, թե թամրի և սանձի վարժ կենդան մը չէր: Բուբուլ փափաքեցավ այդ սև ձիուն վրա հեծնել: Գառնիկ նշմարեց, որ անխոհեմություն էր, բայց կրնա՞ր ընդդիմանալ այդ պաշտելի շրթունքին արտահայտված իղձերուն, որոնք անգորյուն ցրտությամբ ստեպ կը խոցվեին արդեն իր նշանածին կողմե: Ուստի առանց դիտողություն մը ընելու՝ ձեռքը խոնարեցուց, որուն հազիվ հպանցելով Բուբուլին շնորհագեղ ոտքը, մեկ ոստումով ցատկեց նժույգին վրա: Միևնույն արագ և սիրուն շարժումը ունեցավ Սոֆի, և Գառնիկ իր ձիուն թամբին վրա նետվելով ճշմարիտ Ապողինի բոլոր գեղովն ու վայելչությամբը սուրաց երկու աղջիկներուն ետևեն, որոնք Սիֆիտներու օգային երևույթի մը չափ թեթև անհետացած էին արդեն խորին հիացման մեջ թողլով բոլոր բազմությունը, որ գիրենք դիտելու համար հավաքված էր հոն:
Որքա՜ն զվարթ էր այն պահուն Բուբուլ: Փարատած էր զինքը գրավող բոլոր տրտմությունը, և ապաստանած այն գաղափարին մեջ, թե Գառնիկին պաշտպանության ներքև էր,