Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կը վերանորոգվեին սրտին մեջ այն գեղազմայլ օրերը զորս այնպես անցուցած էր անոր հետ՝ իր նշանածին դարձեն առաջ: Այնպես հորինված է մարդկային սիրտը, որ ինչ դիրքի, ինչ վիճակի մեջ կը գտնվի մարդ, միշտ հույսին ետևեն կը վազե, երանության մեկ խաբուսիկ նշույլեն հափշտակած կը կապվի անոր, և անկե ճառագայթած ուրախոըթյան վայրկյան մը մեջ կշիձ ունի կյանքի նժարին մեջ: Հոգին կը մոռանա ամեն ցավ վայելելու համար պարտքը: Բուբուլ իր բերկրապատար երազներեն աբշիռ, իրական հաճույքով մը կը հանձնվեր կրակոտ ձիուն արշավասույրուսումներուն, որ կը ճախրեր ավելի քան քայլեր:

Գառնիկ մեծ ճիգերուն հազիվ կրնար հասնիլանոր ետևեն, և անձկությամբ կը դողաև ամեն անգամ, որ անկյուն մը գառնելու համար իր պաշտելին կ՝աներևութանար աչքերեն: Իսկ դեռափթիթ աղջիկը որքա՜ն կը հրճվեր, երբ փոսե մը մեջ իջնելու կամ լեփ ժայռե մը բարձրանալու համար ըրած ոստումեն դող ելած շնչասպառ իր քով կը հասներ երիտասարդը գորովանքով ու խնամքով շրջապատելու զինքը, սրտագին պաղատելով, որ ձիերուն ընթացքը չափավորե:

Ո՜հ, թո՛ղ ներվի իրեն այդ անգութ ուրախությունը: Այնքան քաղցր է կնոջ մը համար զգալ, թե իր կյանքը պետք է ուրիշի մը, և այնքան սուղ են իր կյանքին մեջ սիրո վայելքները, որ հանցանք չի կրնար համարվիլ իր սիրված ըլլալուն ապացույցը պաշտելի անձի մը վայրկենական անձկությությամբը գնելու փափագը: Թո՛ղ ներվի իրեն այս բարոյական պչրանքը, երբ այնքան ծարավ էր սիրո և լքված այն անձեն, որմե պետք էր ակնկալել ամեն գորովանք:

Երիտասարդը կը դառնար ստեպ իր քրոջը քով. զայն առանձին չթողլու փափկությամբ, թեպետ անոր ձին հանդարտ ըլլար: Արդեն հասած էր կղզիին բարձրագույն կետին վրա, ուրկե գեղապսակ ցամաքը ծովով շրջապատված կ՝երևար:

Սոֆի պահ մը կանգ առավ հոն. այս զմայլելի տեսիը ցույց տալով եղբորը, մինչ իր աշակերտուհին կը հեռանար անտառի մը սահմանագլուխը ավարտող ընդարձակ դաշտի