Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և բանդագուշկի ժամերուն մեջ Բուբուլին անունը կ`արտասաներ ստեպ, մերթ բուռն անզուսպ սեր մը հայտնելով անոր, մերթ անկե մերժված ինքզինքը սպանելու խորհուրդներ մտապահելով և մերթ անկողնեն դուրս նետվելով զայն գիրկը առած փախպցնելու համար:

Այդ սրտաճմլիկ տեսարաններուն գրեթե միշտ ներկա էր Բուբուլ, և շփոթած, հուզված, չզրչզրված, դժբախտ քրոջը կը հարցներ, թե ի՞նչ կրնար ընել զայն անդորելու համար:

Իզո՜ր կը բռներ անոր ձեռքդնուր հազար անգամ, թե երը իրեններուն մեջ, և կ`երդուր հազար անգամ, թե կը սիրեր զինքը, թե ցմահ պիտի սիրեր: Հիվանդը առանց լսելու, առանց ճանչնալու զինքը, միշտ պատին անկյունը երևակայական էակին կ`ուղղեր իր գանգատները, իր սրտաբեկ աղաղակները, գալարվեով հուսահատ սիրո մը տվայտանքին մեջ:

Խեղճ աղջիկները այս ամեն տանջանքներուն մեջ` ուրիշ մեծ հոգս մը ունեին, Գողամոֆները, հայր ու որդի հեռու պահել այս բանդագուշանքի տեսարաններուն գաղտնիքեն: Բժիշկն ու հիվանդապահ կինը հայերեն չգիդանալուն` բան մը չէին հասկանար արդեն:

Սակայն չորրորդ գիշերը միանգամ ընդմիշտ վերջ տվավ այս դժնդակ կացության:

Երկու ժամ չափ հանգիստ քուն մը ետքը, երիտասարդը արթնցեր և Բուբուլը տեսել ուզեր էր: Սոֆին եկավ իր աշակերտուհիին դուռը զարկավ, որուն արթուն ըլլալը գիտեր: Նորատի աղջիկը տակնուվրա եղած վազեց հիվանդին սենյակը, ծունգի վրա եկավ անոր անկողնին քով և բռնելով անոր ձեռքերը կը թրջեր զանոնք կրակե արցունքով:

— Բուբո՛ւլ, սուտ չէ ուրեմն, իրա՞վ կը սիրես զիս, հարցուց առանց գլուխը վերցնելու:

— Այո՛, Գառնի՛կս, այո՛, կը սիրեմ, ա՜հ, շատ կը սիրեմ զքեզ, պատասխանեց նորատի աղջիկը անյպիսի շեշտով մը, որմե հիվանդը ցնցվեցավ իբրև էլեկտրական ուժե մը, ելավ նստավ անկողնին մեջ, և իր պաշտելիին նայելով հարցուց նորեն ավելի ոգևորյալ ձայնով մը.