Վար կը նետե իր վիշտերուն սև դիմակ,
Կարծես մանկիկն հոն է լանջին փաթթըված:
Բայց կը վազե նորեն կ՚երթա դեպի ծով,
Եվ անդունդին վրա ծըռած ծարավի,
Կ՚ուզե պատռել խութն ու ծըփանքն իր կոծով,
Ծըծել, քամել, հատցընել ջուրն յուրովի:
Ու կը վազե, շուտ-շուտ կ՚երթա դեպի ծով: