Էջ:Collection works of Sibil.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Արդարև շատ զարմանալի երևույթ մըն էր այդ փափկասուն աղջկան կրած հանկարծական փոփոխությունը, երեկվան քամհաճ մանկուհին խնամոտ մայր մը դարձել էր ցավի ու հոգնության մեջ բրտացած կնոջ մը չափ կորովի:

Տխուր է հսկել պաշտոցյալ էակի մը անկողնին վերև, տեսնել անոր տանջվելը և չկարենալլ զայն սփոփել, մանավանդ գիշերը, երբ իր առհելի ուրվականներովը կը հասնի և մելամաղձության մռայլ գաղափարներ կը բերև անձկալից հոգին պաշտելու:

Սակայն ծաղիկ հասակը տարօրինակ, պաշտելի զգացումներ ունի: Մխիթարություն կը համարի իրեն՝ իր խմանքին հանձնված տեսնել սիրելին, ապահով ըլլալով, թե անոր վերջին նայվածքը, վերջին շունչն ալ իրը պիտի ըլլա, ապահով, թե անոր մահը լուսավորոդ արևը չի կրնար կենդանի գտնել զինքը: Այսպես չէ՞ միթե ճշմարիտ սերը կույս սիրտելու համար. և միատեղ մեռնելու գաղափարը երանություն մը չէ՞ անոնց համար: Մահվան սարսափը բաժանման մտաժումեն կարտադրեր, երբ վերնա այդ երկյուղը, ինչո՞ւ վախենալ մահեն: Սիրավառ հոգիները միթե կրնա՞ն բացարփակապես տարակուսիլ հավիտենական կյանքին վրա. գիտունները և իմաստասերներուն դատողությունները կրնա՞ն ազդել այդ հոգիներուն, որոնք հավատալ կ՝ուզեն և իրենց թռիշներով կը սյանան դեպի անմահություն, որ պատկերն է զիրենք վառող սիրույն:

Այո՛, սիրել վերանալ է, ր այդ սուրբ հուրը կը ջնջե ամեն տարակույս, ամեն երկյուղ, ամեն փոքրություն, ամեն սահման, լեցնելով հոգին արբեցությամբ մը, որ գերբնական է:

ԻԱ

Գառնիկ երեք շաբթե ի վեր անկողենեն ելեր էր, բայց թևը բուժված չէր տակավին: Արկածին օրիկունը տաքտոր Անճելո վիրաբուժական գործողությունենե մը ետքը՝ մեքենայի մը մեջ դրևը փաթթեր, կապեր էր զայն, մեկ քանի օգնական