կուտակվեին, երբ անոր աչվըները պայծառ աստղեր միայն կը նշմարեին: Այդ ահարկու փոթորիկը Գառնիկին բուռ, անզուսպ և մոլորիչ կիրքն էր զոր փափուկ և բանաստեղծական կերպարանքի մը տակ ներկայացուցած էր մինչև այն ատեն Բուբուլին, զգուշացավ նշմարել տալե անոր այն վտանգները, որոնք բնական հետևանքն են անհագ ու կատաղի զգացման մը: Գիտեր թե մանկամարդ աղջիկը իր կուսական անուրջներուն բոլոր հնարքն ու հրապույրերը ի գործ կը դներ անոր վստահությունը գրավելու համար: Բայց այնքան ճիգերով զսպված այդ տառպումները կսկսեին մելամաղձության աղետալի նշանները վերստեղծել իր դեմքին վրա ուրկե վանած էր իսպառ Բուբուլին սերը իր հիվանդութենեն ի վեր:
Ինչո՞ւ մարդկային սիրտը գոհ չըլլար բնավ, ինչո՞ւ իր իղձերը վերջ կամ լրում չունին երբեք: Քիչ ատեն առաջզինքը թափող սիրուն փոխարինություն գտնելու տենչովը կը մաշեր, և հիմակ որ ապահով էր թե կը սիրվեր, և իր պաշտելին երջանիկ ըլած ըլլալուն տարակույս չուներ, կը նախանձեր ահա՛ այն զվարթութենեն, որուն ինք մասնակից չէր, թեպետ անոր բուն և միակ պատճառը ինք եղած ըլլար: Ահ, անձնասեր տարփանք, կ՝ուզեր իր տանջանքները բաժնել այն սրտին հետ, որուն վրա կը գուրգուրար, և որուն հանդարտ, քաղցր ու հրեշտակային սերը անբավական էր իրեն համար:
Իրիկուն մը, երկունքին մինակ ելած էին շրջագայելու, Սոֆի ծերեւնվույն հետ պեզիկի բռնված, և Տիգրան միշտ որսորդության ետևե ըլլալուն պատճառով:
Օդը հանդարտ էր այն իրիկուն, հորիզոնին ճերմակ ամպերուն հետ վերջալույսի կարմրորակ ճաճանչ մը կը խաղար, դեղնած լույսով մը ողողելով կղզիին ծառերը, տուներուն կատարները, և շիկագույն կրակով մը բոցավառելով անոնց պատուհանները, որոնց առջևեն կանցնեին դեպի անտառ ուղղելով իրենց քաըլերը: Այդ կես թոշնած եղևնիներու ցած ու լեցուն խուրձերը, անոնց նուրբ ու կնճռոտ շյուղերը, և իրենց արտադրած առողջ և ախորժակ օդը հաճելի էր Բուբուլին: