չարախոսելու սովորությամբը, ինչ որ իր անհամար տաղտիկներուն գինովը շահված արդար իրավունք մը կը համարեր:
Առանց մանուկ աղային խիստ ու կծծի նկարագրին թերևս այս թերություններեն զերծ ըլլար Բեմպե Հանըմ, վասնզի ոչ միայն իր կանացի արժանապավության մեջ կեղեքված էր իր ամուսնին կողմե, այն և իր մայրական գորովին մեջ վիրավորված:
Իր սրտին ու մտքին բոլոր աշխույժը աղջկանը լավ փեսացու մը գտնելու բաղձանքին մեջ կեդրոնացած ըլլալով հանդերձ, այդ օրինավոր նպատակին հասնելու միջոց մը չուներ, և սակայն չէր վհատեր բնավ և մեծ հույսեր կը տարածեր իր Լուսիկին գեղեցկության վրա, աառանց զգուշանալու անոր գլուխն ալ լեցնելե այլ ցնորական գաղափարներով, եթե իրմե ժառանգած չէր զանոնք արդեն:
Շաբաթը երկու անգամ կանոնավորապես եկեղեցի կը տաներ զայն, ուրբաթ՝ Ս. Խաչ, երեքշաբթի՝ Ս. Կարապետ, վասնզի այդ օրերը ուխտավորներ կը գտնվեին հոն, և թեպետ շատ անգամ հետաքրքրությամբ կը դիտվեր Լուսիկ, բայց քսանը անցուցած էր արդեն, և բնավ թեկնածու մը չէր ներկայանար: Իսկ ուրիշ տեղ տանելու համար շոգենավի դրամ պետք էր. այնքան կծծի էր Մանուկ աղան:
Արդարև Աստծո մեկ հրաշք էր, ինչպես կ՝սեր Բեմպե Հանըմ, որ քըրըքչին թեթև տկարություն մը ունենալով այն տարին, բժիշկը պատվիրեր էր ծով մտնել, և Մանուկ աղան., որ ընտանիիքին քմահաճույքին համար քայլ մը չէր առնել, իր անձնական պետքին համար գացերաղաչել էր անոր կարեկցությունը շար-ել:
Վեհանձն մարդը երկու ամարանոց ուներ. կղզի պիտի եթրթար այն տարին, ուստի հրամայեց, որ իր ընդարձակ ապարանքին պարտեզին ծայրը գտնված քեոշկին բանալին տրվի քըրըքճիին:
Մանուկ աղան վարձու տվեր էր իր Պյուլպյուլ-Տերևի տունը