վեց ամսվան համար, և եկեր էր իր ընտանիքին հետ ամառը անցընել Բրինքիբո, ուր հաջողությամբ իր արվեստը ի գործ դրեր և բավական դրամ շահեր էր, ու հիմակ որ ամարողները մեկնած էին կղզիեն, անհամբեր կսպասեր իր վարձակալին պայմանաժամը լրանալուն Սկյուտար դառնալու համար։
Բայց Գեղամոֆներու սեղանին վրա այդպես չէր բացատրեր օր․ Լյուի իրենց գյուղեն մեկնելու հապաղումը։ Արմունկը սեղանին հեց բազմաստեղ ճրագարանին բոցերուն ներքև այտերը թեթևորեն կարմրած սև մազերուն գանգուրները ճակտին վրա պսկաձև ընկած, իր անզարդ սպիտակ մուհաճիր զգեստին մեջ սեղմված արվեսըակյալ փափուկ շեշտով մը կը խոսեր։
— Հորս առողջությունը շատ նպաստեց կղզիին օդը, կըսեր հոգածու լի նայվածք մը ձգելով Մանուկ աղային վրա, այդ պատճառով մեկ քանի շաբաթ պիտի մնանք տակավին, իսկ դուք երբ պիտի իջնեք։
— Մենք ալ տակավին քիչ մը ատեն պիտի մնանք, պատասխանեց Տիգրան։
Ու տեսնելու արժանի էր այն տարապայման ուրախության փայլակը քըրըքճիին աղջկանը կապուտակ աչքերուն մեջ, իմանալով թե չէին մեկներ տակավին։ Անոնց սովորական կարճատեսի գգվող ու թափանցող նայվածքը կը բացվեր գոգցես զվարթ լույսի մը առջև ճառագայթելով։
Ահ, այդ պզտիկ վարպերտորդի աղջիկը ինչպես գիտեր պահել անոնց արտահայտությունը սև երկար արտևանունքներուն տակ, և սրտին բոլոր ուրախությունը չէր մատնվեր ձայնին դողդոջումներուն մեջ, զոր կը զսպեր իր արտաբերած յուրաքանչյքուր բառը կշռելով ու հաշվելով։ Կը դիտեր թե ինչ աչքերով կը նայեր իրան Տիգրան, առանց զայն տեսնել ձևացնելու, մինչև երկու հայերը պեզիկ կը խաղային, և Գառնիկ անոնց քով նստած Գեղամոֆի նշատախտակները կը բացխփեր։ Բայց Լուսիկ չէր զգար թե ժամերը կանցնեին, այնքան զվարթ էր այդ բարձրագույն շրջանակին մեջ գտնելով ինքզինքը, մինչև Մանուկ աղային բիրտ ձայնը ազդարարեց թե մեկնելու ժամանակը եկած էր։