Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ Տիգրան իր որսի ընկերներու հետ իրենց տանը առջևեն անցնելով, ուշադրությամբ դիտեր էր ղրնքը, և ա՛լ այնուհետև ամեն անգամ հոնկե անցնելու՝ չէր մոռնալ նայվածքը դարձնելու դեպի քեոշկին պատուհանը, որուն ժանյակե վարագույրներու ետեն ապահով էր թե պիտի տեսներ Լուսիկի սև գանգուրներով պսակած կլոր սիրուն դեմքը: Դեռ այն առտուն, իսկուշի ուշով նայեր իրեն անշուշտ առանց զենքը իրեն ճանչնալով, ըստ որուն երեկոյին, երբ պանոկին մեջ ներկայացուցեր էին զինքը անոր՝ հաճոյական զարմանքի շարժում մը չէր կրնար զսպել:

Գառնիկին թևը բուժվելեն ի վեր, քըրւքճիին աղջիկը կտեսակցեր օր. Գեղամոֆի և անոր վարժուհիին : Մանուկ աղզան այնքան խոսեր էր անոնց իր ուսումնական աղջկանը վրա, որ հետաքրքիր եղեր էր զայն ճանաչելու, և Լուսիկին հայրը երկար ատեն աղաչելու չէր սպասեր իր աղջիկը սպասեր իր աղջիկը օր մը հետը պանոկ բերելու:

Գյուղի մեջ մտերմությունները շուտ կը հաստատվին:Բարեսիրտ աղջիկները որ ժամանակ ունեցած էին բավական մանուկ աղային սկզբունքներն ու գաղփարները ճանաչելու հոմի նախկին սանուհին ստացած կրթություն տարբերությունը նշմարելով գուշակեր էին անոր ինչ տեսակ կյանքի ղատավարված ըլլարը և կառեկցության համակրությամբը կապվելով այդ դժբախտ աղջկան հետ անկեղծորեն փափաք հայտներ էին որ ստեպ գա զիրենք տեսնելու:

Այդ հաճախ կրկնված մտերմական այցելությանց մեջ կրցած էր նշմարել Լուսիկ թե Գեղամոֆ միշտ բացակա կը գտվեր իր նշանածին քովեն թե Սոֆիին եղբայրը բարեկամութենեն ավելի եռանդուն փութկոտություն մը ուներ անոր նկատմամբ և դիտելով ու փնտոելով ծպտելով ու լրտեսելով վերջապես գտած էր գաղտնիքին թելը:

Հիմա հաստանապես գիտեր թե բուբուլ և Գառնիկ երդում ըրած էին զիրար հավետ սիրելու գիտեր նաև թե Տիգրան արհամարհանք ուներ իր նշանածին նկատմամբ և համակրանք իրեն համար:Ասոնք բավական էին իրեն: Ամենուն կյանքին մեջ լուսապայծառ օր մը կա մեկ օր մը միայն: