Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և դժբախտ պիտի լիներ գինքը այն անուշ սովօրություններեն, որոնց կապված էր իր մանկութեն ի վեր

— Գառնիկ, գօչեց Բուբուլ աչքերը արցունքով լի, չկա կյանքի մեջ պայման մը զօր հանձ շառնեմ քեզինհետ ապրելու համար:

Նյութական կյանքի հրապույրը ազդեցություն չունի իմ սրտիս վրա:

եթե գեղեցիկին համար ունեցող ճաշակիս պատճառավ սնափառ կ՝երևամ քեղի,կատեմ այս բոլոր պերճանքը, և կը փափաքիմ այն կյանքին միայն, զօր դուն կրնաս նվիրել ինծի:

— Իրո՞ք այդչափ կը սիրես ղիս:

— Ա՛հ, եթե գիտնայիր…

— Կեցե՝ք, ոտքի ձայն մը կա, գոչեց Սոֆի դեպի դուռը երթալով, բայց տեսնելով ,որ ոչ ոք կար, հարեց, երեքնիս միատեղ աներևույթ ըլլալնիս կրնա նշմարվիլ սրահին մեջ շատ անխոհեմություն է ըրածնիս, գոնե ես վար իջնեմ, Բուբուլ դուք ալ մի ուշանաք:

Ու փութով սրահը մտավ:

Սակայն չէր նշմարած սավեր մր, որ իրմե առաջ սանդուխեն իջեր՝ ու դրանը սրահակներեն մեկուն ետին պահվըտեր էր:

Անոր հեռանալը տեսնելով, դուրս ելավ,և այն ատեն սրահին լամպարներուն լույսովը քըըըքճիին աղջիկը ճանչցվեցավ:

Սեղանին վրա դիտեր էր ան Գառնիկին այլայլած մեկնիլը, և Բուբուլին բոլոր շարժումները զննելով, ետևեն գացեր էր մինչև զարդասենյակին դրանը առջև, Հոն կեցեը մտիկ ըրեր էր անոնց խոսակցությունը և վայրկյանի մը մեջ իր ծրագիրը շինելով մտքին մեջ, եկեր էր Տիգրանը գտնելու:

Բուբուլին նշանածը մեկ քանի ծանոթներու հետ նստած կը ծխեր սրահին մեկ անկյունը.Մանուկ տղային աղջկան մոտենալը տեսնելով ոտք ելավ և թիկնաթոռ մը նեերկայացուց անոր, մինչդեռ ան բան մը փնտռելւ ձևերով ասդին-անդին կը նայեր:

— Բա՝ն մը կորսնցուցած եք, հարցուց:

— Այո՛, թաշկինակս:

— Կընդունի՞ք, եթե իմս տամ:

— Շնորհակալ եմ, պետք չունիմ, պատասխանեց համեստորեն աչքերը խոնարհելով, միայն թե անունս վրան: