Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատվավոր անձ մըն է պ. Գումարյան, և արժանի ամենուս հարգանքին:

Այս հանդուգն խոսքերեն, մանավանդ զանոնք արտասանելու ատեն նորատի աղջկան խռովահույզ կերպարանքեն զայրացավ Տիգրան:

— Ես, իմ մասիս, անոր հետ հարաբերություն ունենալ պատիվ չեմ համարեր, կը զղջամ մինչև հիմա տանս մեջ զայն ընդունելիս և կ՚ուզեմ որ ասկե ետքը բնավ ոտք չկոխե հոս: Կը հասկանա՞ք:

Սրահին ձեղունը Բուբուլին գլխուն վրա փլավ կարծես այդ անակնկալ սպառնալիքը լսելով, որ տակն ու վրա կ՚ ըներ իր ծրագիրը: Գիտեք թե շատ կարող էր ան իր կամքը գործադրել տալու տանը մեջ: Աչքին առջև բերավ Գառնիկին ցավը, հուսահատությունը, և այլայլած, բերանը բացավ խոսելու համար, ու ձայնը կոկորդին մեջ խեղդվեցավ, և բառերը բերնին մեջ ցամքեցան...:

Տիգրան կարծեց թե պիտի նվագի:

— Ի՞նչ կըլլաս կոր, Բուբո՛ւլ, ատ ի՞նչ հուզմունք է, կերպարանքդ տեսնողը կը կարծե թե մեծ ցավ կ՚զգաս կոր այդ տխմարին հետ տեսնվիլդ արգիլելուս համար:

Բուբուլին խրախտ և փափուկ բնավորությունը ընդվզեցավ ստախոսության ստորնության դեմ: Բառ մը բավական էր այդ ցուրտ երիտասարդին կասկածը փարատելու, բայց այդ բառը սուտ մը պիտի ըլլար, չզիջավ անոր:

— Եվ բնավ սխալած չպիտի ըլլար, պատասխանեց: Իր որոշումը տված էր. ամեն բան պիտի խոստովաներ:

Տիգրան քար կտրած՝ անոր երեսն ի վեր նայեցավ:

Պահ մը երկունքն ալ լուռ կեցան, միայն ջերմոցին մեջ վառող փայտերուն ճարճատյունը կը լսվեր դուրսը փչող հովերուն բռնաշունչ աղմուկին հետ, որ նախերգանքն էր կարծես ահարկու փոթորկի մը:

— Ինչ ըսի՞ր, հարցուց երիտասարդը վերջապես աչվները կատաղորեն իր նշանածին վրա սևեռելով:

Դեռ իր երանգին ազդեցության տակ էր Բուբուլը:

Աչքին առջև կը տեսներ իր մորը պատկերը, որ մատին