ծայրովը Գառնիկը ցույց տալով կ՝ըսեր իրեն «Գնա՛, շատ տառապեցավ քեզի համար»: Եվ ինքզինքեն ելած՝ ներքին բնազդման մը անսալով գոչեց.
— Կը խոստովանիմ, Տիգրան, թե Գառնիկին հետ տեսակցելու արգելք ցավ կտա ինծի:
— Ինչո՞ւ համար:
— Վասնզի իր տեսակցությունը մեծ սթոփանք մըն է ինծի համար:
— Եվ չես ամչնար ատիկա խոստովանելու, ապերախտ աղջիկ, ի՞նչ վիշտ ունեցար օտարականե մը սփոփանք մուրալու համար:
— Այն ամեն վիշտերը, զոր կ՝ունենա իր նշանածին կողմե լքված, թշնամանված, դժբախտ և հուսահատ սիրո մը:
Եվ իր հոգվույն մեջ այնքան ատենե ի վեր կուտակված դառնությանց հեղեղը դուրս հորդեց և սկսավ թվել իր կրած բոլոր զրկումները, բոլոր նախատինքները, բոլոր հեգնությունները, բոլոր պատրանքները, և պատմեց իր բոլոր հույսերը, որ ոչնցացեր էին, և սրտին ջերմ համակրությունը, որ հալեր էին անոր անտարբերության սառույցին տակ և ապագային երկյուղը, որ կ՝սպառնար իրեն հիմակ:
Տիգրան կասկարմիր կտրած՝ աչքերեն կայծակենր թափելով՝ մտիկ կ՝ըներ իրեն համար այլանդակ այդ խոսքերը, որոնց անկեղծությունը կը վիրավորեր իր անձնասիրությունը իբր անպատկառ հայհոյություն մը:
— Բավական է, անամո՛թ,բավական է, հասկացա, անպարկեշտությանդ չափ ալ լրբություն ունիս եղեր դուն, կորիր գնա՛ հեսկե: Գեղամոֆները մարդ չեն ծեծեր, մարդ չեն սպաններ, բայց իրենց պատվույն վրեժը սոսկալի կերպով կը լուծեն:
Հետո, նախատինքներու տարափ մը ժայթքելով խեղճ աղջկանը գլխուն՝ սպառնացավ երթալ հորը իմացնել ամեն բան, և խայտառակությամբ տունեն դուրս նետել զինքը: Հետզհետե իր բարկությունը բորբոքեր էր, ալ իր ինչ ըսելը չէր գիտեր, պոռալով, կակազելով կը կանշվռտեր: Քաղաքալիրթ