մոտենար իրեն, տարօրինակ արթնություն մը կ՝ զգար իր թմրած զգայարանքներուն մեջ հրշելու իր հիվանդության միջոցին և անկե առաջ պատահած մանրամասն դեպքերը:
— Հայրդ հիմա կուգա, Բուբո՛ւլս տե՛ս ես ալ քովդ եմ, պատասխանեց Գառնիկ ծունր դնելով անոր անկողնին քով, իր ներկայությամբը մոռցնելու համար այդ վշտալի գաղափարը, հակառակ բժշկին պատվերին, ծայրահեղ, վիշտ մը ծայրահեղ բարկությամբ մը դարմանել փափաքելով: Բայց Բուբուլին նայվածքը բացվեր, խորշոցեր էր արտասավոր կերպով, և համառելով հետևիլ իր խորհուրդին, գուշակել, հիշել հասկնալ ջանար ինչ որ պահել կ՝ուզեին իրմե:
Սուֆի գիտեր, թե ծերունվյուն անկումը պատճառ եղեր էր նորատի աղջկան հիվանդությանը, և մեռելական թափորին աղմուկը խելագարեր էր զայն. ուստի կը դողար:
— Հայրս...ընկավ... հայրս մե...ռա՞ վ... հարեց Բուբուլ աչքերովը անտեսանելի երևույթի մը հետևելով, և այնպիսի աղեկտուր ձայնով մը, որ բհկած վանկերով դուրս թռչելով կոկորդին, կանգ առավ, հատավ, հետո մեծ, խորունկ, հեղձամձուկ հառաչանքով մը կուրծքը ուռեցավ և աչվըներ փափկվեցան: Մարած էր:
ԻԸ
Բուբուլին հիվանդությունը կրկնվեր էր, և երկու ամիս շարունակ անկողնին մեջ մնաց նորեն մահվան և կյանքի մեջ տարուբեր։ Շատ մոտեն տեսեր էր մահը, և եղան օրեր, ուր բժիշկները դադրեցան հուսալե, բայց պետք էր ապրեր տակավին ճաշակելու համար վիշտը իր ամենեն դառն․ ամենեն ծայրահեղ տագնապներու մեջ։
Երբ հովը կը դղդրդեր սենյակին խարծուլ պատուհանները վարագույրերուն ներքև կամ բեռնակիրներու աղմուկը կը լսվեր դուրսը, փողոցին մեջ, ան կը կարծեր թե հորը հուղարկավորությունը կանցներ դրանը առջևեն, և ջղային