զորս կը վերագրևին իրեն,քանի որ իր վարքն ու բարքը հրեշտակի մը մաքուր անձնվիրությունը եղած էր շարունակ: Բայց Սոֆի նոր պաշտոնին սկսելն ի վեր, իր ստեպ երևակայության միջոցին կը նշմարեր, թե ինչպես չտեսնել կըձացնեին զինքը Գեղամոֆի ապարանքին մտերիմները փողոցի մեջ, զորս ակամա կուտային իրեն այն պարագային, ուր խուսափելը անհնար ըլլար: Իր պարզ, ազնվախոհ միտքը կապստամբեր այդ կոպտությանց դեմ, զգուշանալով միշտ բան մը ըսևլև եղբորը և Բուբույին, որոնց դյուրազգացությունը կը ճանաչար:
Իրոք շատ ծանր տպավորություն ըրավ Բուբուլին վրա հոգաբարծության մերշումը, ևսկսավ ընդնշմարել տխուր իրականությյունեն մաս մը: Մտքի տարտամ կացության մը ենթակա՝ անկարող էր կանոնավորխորհրդածություն մը ընկնելու այդ մասին և որոշ եզրակացությանմը հասնելու:
Իրեն եղած անիրավությունը այքան մեծ կը հուսահատեր առաքինության ընծայված հարգանքեն, և կը նկատեր պատիվն իբրև սին բառ մը որ մարդիկ ազատ են մեկուն տալու և առնելու անկե ըստ քմաց: Իր անցյալ կյանքը կը համեմատեր ներկայի հետ. ինչ էր այն ատել և ինչ եղած էր հիմա, ինչ էական տարերություն իր վարքին բարքին մեջ, և ինչու այն ատեն իր շուրջը հազարումեկ քծինքներով դարձող մարդիկ հիմակ երես կը դարձնեին իրմե: Ձէր հասկանար:
Եթե Գառնիկը սիրելը ոճիր մը կը համարվեր իրեն, ինչու այդպես չէր նկատված երբեմն իր ենթադրյալ համակրությունը Գեղամոֆին համար:
Եթե Գումարյանին հետ միևնույն տան մեջ բնակիլն էր հանցանքը, ոչ ապաքեն Տիգրանին հետ ալ միևնույն հարկին ներքև ապրած էր երկար ատեն: Կը հասկանար թե իր անձնական արժանիքը կամ առաքինությունը երբեք տեղ մը ունեցած չէր հանրության մտքին մեջ և թե լոկ Գեղամոֆին հարստությունն էր իր վայելած պատվույն շարժառիթն:
Այս խորհրդածությունը շատ ողորմելի գաղափար մը կու-