Էջ:Collection works of Sibil.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կը դալկանար: Գլխու պտույտներ, շնչարգելություններ ուներ, ղորս ամենեն կը ծածկեր:

Գիշեր մը սովորականեն ավելի տանջվեցավ. այն ատեն մեծ որոշում մը տվավ

Հաջորդ առտուն Գառնիկին կ՝ըսեր, թե կը փափաքեր հորը հետ ճամբորդել օդափոխություն մը ընելու համար, այդ գույնին տակ ծածկել ուզելով իր հուսահատ համակերպությունը:

Գառնիկ լացավ, բայց չընդիմացավ, ընդհակառակը, քաջալերեց ապահովելով զայն թե երկու, առ առավելն երեք ամիսեն անձոամբ պիտի երթար զինքը առնելու, ոե այդ միջոցին պիտի ջանար իր գործը կարգի դնել, և գարունեն առաջ պիտի կարենային ամուսնանալ:

Այդ սփոփական խոսքերուն յորաքանչյուրը սուր ասեղներու պես կը ծակծկեին դեռատի աղջկան սիրտը որ փոխանակ մխիթարվելու, ա՛լ ավելի կը վշտակրեր: Կ՝ուզեր որ Գառնիկ չթողուր զինքը, գոնե պզտիկ ճիգմը ըներ իր խորհուրդեն ետ կեցնելու: Ինք իր հոգվույն հետ կը խաղար այդ որոշումը տալու ատեն, և իր պաշտելին, ան՝ որուն համար կը զոհեր իր էության և երջանկույան միակ պայմանը, այդպես շուտով կը հավաներ իր հեռնալուն:

Հետո, կ՝սկսեր մտածել թե իրն էր հանցանքը. եթե մեկնելուն բուն պանճառը հայտնած ըլլար անոր, բնականաբար պիտի արգիլեր զինքը այդ հիմարական խարհուրդը գործադրելոե. բայց իր առողջությունը պատրվակած էր, կրնայի՞ն դեմ կենալ: Վերջապես կը խորհեր թե միշտ ժամանակ ուներ իր որոշումեն ետ կենալու, և չէր ուզեր հավատալ թե պիտի իրագործեր զայն:Մինչև կամուրջին վրա հասած վարկյանը՝ սուտ եղեր էր իրեն այդ բաժանման գաղափարը, և հիմա որ կը տեսեր զայն հաստատող բոլոր պարագաները, կը սոսկար:

Պահ մը ետքը, Գառնիկ դարձավ. փոքրիկ մակույկը պատրաստ էր, քիչ մը անդին իրենց կ՝սպասեր: