Առվակն հուշիկ կը հոսե.
Պրիսմակե
Ճերմակ ծոպեր ու ծավի
Ծածանելով դրասանգներնին մետաքսե
Արևուն դեմ
Կը բեկրեկին, կը հալին:
Փուլն իր լոռուտ պըտերները ժողվելով
Անոր ճամբա
Կը բանա.
Եվ հիրիկներն ու մարմանդ
Հույլ կը պառկին ջուրին երեսն ադամանդ,
Վետվետումով սընդուսե:
Փունջ-փունջ արծաթ ցըրցըքնումներ թըռթըռուն
Ափերն ի վեր կը ցայտեն,
Հուսկ կ՚անձրևեն,
Ինչպես հրրթիռ մը օդին մեջ ծիածան
Ցիր ու ցան;
Եվ կ՚ոլորվին այդ ասուպները շըզարշ,
Հետո թել-թել կը ճըղվին
Մեղեսիկի, զըմրուխտի, կարեկհանի ցոլքերով
Աղվոր քըմշոտ մանյակներ
Կ՚երթան ուլերը զարդարել ծաղիկներուն
Կարկառուն:
Այլ հանկարծ կը տարտըղնին հովը փըչե երբ ուժգին
Բայց առուն