Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդարև այնքան ուրախություն զգացած չէր Գոլոմպոս Ամերիկան տեսած ատեն, որքան կ՚զգան պիլեճիքցիք իրենց քաղաքին մոտեցած ատեննին: Աշխարհի վրա չկա տեղ մը, որ հավասարի իրենց համար այդ խղճուկ ավանին:

Պիլեճիքի նոր թաղը կ՚սկսեր երևալ հեռուն գույնզգույն գործարաններու և տուներու մեջտեղը իր թութի պարտեզներով, որոնք մերկ էին թեպետ այն եղանակին, այլ համեմատաբար լայն ու մաքուր փողոցներու եզերքը կը բարձրացնեին օդի մեջ իրենց ցամաք ոստերը, կարծես գոլորշիներու մթնոլորտը օդային մթնոլորտեն զանազանելու համար:

Պիլեճիքի միակ պարծանքն է այս նոր թաղը, որ Պրուսայեն եկող ճամբորդին աչքը վայրկյան մը խաբելով, ավելի զգալի կ՚ընե վարի թաղերուն սևություն ու աղտեղությունը. ցեխով շինված տուներուն, մեկ կանգուն լայնությամբ փողոցներուն և գործարաններու ծուխեն մրոտած խանութներուն տրտում միօրինակությունը:

Հազիվ քաղաք մտեր էր Բուբուլ, երբ բազմաթիվ սուլակներու խառնաշփոթ աղաղակը հասավ ականջին:

Երեկոյան դեմ ինչ իրարանցում որ տեզի կ՚ունենա Պոլսո կամուրջին վրա շոգենավերու մեկնելու պահուն, նույնը և թերևս ավելին կար հոն: Փողոցներուն մեջեն գունավոր շալվարներ հագած կանանց բազմություն մը կը վազեր պոռալով կանչվռտելով, և անոնց փայտե երսակներուն շաչյունը տարապայման աղմուկ մը կը հաներ: Ճերմակ լաչակավորները օդին մեջ կը խոսեին, կը խնդային, կը հազային և կը վազեին միշտ, կը վազեին հրդեհե մը փախչող թշվառներու կամ հիմարանոցե արձակված խելագարներու նման: Եվ կը լսվեր վերստին սուլակներու ձայնը, մերթ փողոցեն անցնող ջորիներու բոժոժներուն հետ խառնված կամ գյուղացիի մը սայլակին կռինչին որ իր հարդը բեռցուցած կը տաներ:

Ժամը տասներկուքն էր, և բոլոր քաղաքը ոտքի վրա կ՚ըլլար այդ պահուն: Այդ կարմիր, կանաչ շալվարներով կանայք մետաքսի գործարաններեն կ՚արձակվեին, ուր աշխատած էին առավոտեն ի վեր, և սուլակներու ձայնը