Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չունիմ, և շրթունքները անոր ճերմակ մազերուն կը փարեին:

Հիմակ ալ հողը դուրսը հեծեծեր, և կոտորած ապակիներուն վրա փակցված թուղթերը պատռոտելով՝ ներս կը լեցվերուժգին շուչով մը մարելով լամպերին հետին կայծը, և խավարին մեջ ծածկելով այդ որդիական խադնաղատանքի սրտառուչ տեսարանը: Բայց Բուբուլ այլևս չեր ուզեր մեռնել, իր գիրկը ուներ ալևոր հայրը, և անոր սրտին մերձավորությունը կը կազդուրեր իր հիվանդ հոգին նոր կյանքի մը սիրույն ու անձնավիրությանը համար ապրելը:

ԼԶ

Գառնիկ ալ իրկողմե Բուբուլին չափ կը տառապեր, միևնույն ցավերը, միևնույն անձկությունները ուներ. սա տարբերությամբ, որ նորատի աղջիկը իրմե կ՝ակնկալեր կյանքի բարեփուխություն, և ինք պատասխանատու եղած էր անոր ճակատագրին: Իր գործերը հետզհետե ավելի անհաջող կ՝երթային, և հուսահատված էր իր արվեստին Պոլսո մեջ գիտելիք ընդունելութենեն:

Հիմա սկսեր էր ուրիշ գործ փնտրել, բայց ի՞նչ գործ: Առավոտեն մինչև իրիկուն իր ծանոթներուն գրասենյակները, վաճառատունները կը պտըտեր. ամենուն կ՝աղաչեր դույզն փոխարինությամբմը ամեն տեսակ աշխատության հանձնառու ըլլալով, բայց ոչ ուրեք հաջեղություն կը գտներ: Արվեստագետի մը ո՞վ գործ կըվստահեր:

Սոֆի մը սկսեր էր իրենց մոտերը բնակող ընտանիքի մը երկու պզտիկ աղջիկներուն դաշնակի դաս տալ, և ան էր, որ տան ծախքը կը հոգար, սփոփելով իր եղբայրը, քաջալերելով զայն, ու բոլոր կարելի հնարք ի գործ դնելով փարատելոի համար անոր մտահոգությունները:

Գառնիկ կը տեսներ, որ ամիսներ կ՝անցների, գարուն մոտեցած էր արդեն, և դեռ ինք քայլ առած չէր դեպի իր ծրագիրը, դեպի իր նպատակները: Երբեմն կը մտածեր Հռոմ դառնալ հոն դրամ շահելու, հոքրիկ դիրք մը ձեռք բերելու,