Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կը բաղձար, և առանց իր շուրջը նայելու՝ մոլորուն քայլելով սենյակին մեջ հառաջացավ, ու հոն ծունգի վրա ընկավ:

Լամպարը իր վերջին ցոլքը արձակելու մոտ՝ տարօրինակ բոցով մը փայլեցավ հանկարծ, և լուսավորեց ծաղկահաս աղըջկա դեմքը, որ գերերկրային վիշտի արտահայտությամբ ողողված՝ վեր կը վերցներ արցունքով լեցուն աչվըները, վեր ուր կը դիմեն բոլոր ցավատանջ հոգիները, և խորունկ, անբացատրելի շեշտով մը գոչեց. «Ա՛ռ, հոգիս, Աստվա՛ծ, ա՛լ չեմ ուզիլ ապրիլ առանց հույսի, առանց սիրո...»:

Սենյակին մութ մեկ խորշեն հեծկլտուկ մը լսեցավ, և Բուբուլ գլուծը դարձնելով, իր հայրը տեսավ, որ թևերը կ՝երկնցներ իրեն. «Աղջի՛կս, ես չե՞մ սիրեր քեզի, ինծի համար չե՞ս ուզեր ապրիլ»: Եվ դողդողալով գիրկը առավ իր աղջիկը առաջին անգամ, և առաջին անգամ տեսավ Բուբուլ այդ ցուրտ մարդունարցունքները, որ իր այտերուն վրա կ՝իյնային կրակի պես տաք ու գնտակի պես ծանր:

Հեք ծերունին տեսնելով աղջկանը վիշտը չէր կրցեր տունեն հեռանալ, և պահվըտեր էր դուրսը հասկանալու համար, թե ո՛ւր պիտի հասներ անոր հուսահատությունը: Արդեն խորապես կը կեղեքվեր իր սիրտը Բուբուլին անմծիթար կացությունեն: Բայց բան մը չէր կրնար ընել: Խոսքերու սփոփանքը, զգացմանց դատարկ արտահայտությունը կարևորություն չուներ իրեն համար: Բուբուլին մորը նկատմամբ անգութ եղած էր, բայց իր աղջկանը նկատմամբ չէր կրնար անտարբեր ըլլալ, մանավանդ, որ այնքան կը նմաներ մորը, և իր ցավերուն պատկերները կ՝արթնացներ երևակայությանը մեջ անոր մահվան տխուր պարագաները: Պիտի թողո՞ւր, որ դժբախտ չըլլաս, հարցուց հայրը հեղձամղձուկ ձայնով մը, սեղմելով զայն իր սրտին վրա:

Այդ հոգեբուխ ձայնը, և սրտին անձկահույզ բաբախումը զորկ՝զգար իր կուրծքին վրա, դղրդեցին Բուբուլին փափուկ հոգին:

— Սիրե՛ զիս, հա՛յրս, աղաղակեց, ուրիշ բանի պետք