թեպետ իր սիրտը խորապես խոցված ըլլար հրաժարելուն համար իր սիրական արվեստեն որ տարօրինակ կերպով կը հարմարեր հարածուխ հոգվույն տրամադրությանցը: Իր բանաստեղծի բոցեղ երևակայությունը որ միշտ նոր, փոփող, անկայուն իրարու ետևե կը վազեր, դժվարավ պիտի կրնար սանձվիլ հաշվո տետրակներուն անխախտ սահմանին մեջ, և իր լուրջ պարտականությանց միօրինակությունը շուտով պիտի ձանձրացներ իր երազահույզ միտքը, եթե մեծ իղձ մը, գերազանցորենբարձր նպատակ մը չըլլար իր ղողոհությանց շարժառիթը:
Օրվան աշխատանքեն ետքը, ամեն իրիկուն կ՚երթար իր գործողությանց հաշիվը տալու Սահակ աղային, զոր իր անկյունին մեջ կը գտներ իր գիշերազգեստին վրայեն մութ կապույտ մուշտակը հագած՝ ծխախոտը միշտ ձեռքը: Խեղճ մարղուն ծունգերը հողացավե բռնված ըլլալուն՝ տեղեն չէր կըրնար շարժիլ, և մեծ հաճույքով կ՝ընդուներ երիտասարդ գործակատարը, իր գործերուն վերաբերյալ համարը առնելե ետքը, հրապարակին վրա անցած դարձաձ դեպքերեն տեղեկություններ կը հարցներ, և կարելի եղածին չափ երկար ատեն քովը կը պահեր զայն հետը խոսակցելու համար:
Այր և կին մինակ էին տանը մեջ իրենց տասնչորս տարեկան աղջկանը հետ. որմե զատ զավակ ալ չունեին: Սահակ աղային կինը, Ֆուլիկ Հանըմ բնավ դուրս չէր ելլեր ամուսինը մինակ չձգելու համար, և ընկերության մեջ իրենց վաղեմի հարաբերությունները գրեթե բոլորովին խզված էին: Իրենց նման տարիքնին առած մեկ քանի բարեկամներ մերթ ընդ մերթ կուգային զիրենք տեսնել պատմելու համար իրենց ականջին ցավը, ակռաներուն թափիլը, աչքերուն տկարանալը, հին բարի ժամանակին վրա ավաղելով, և հայտնի է թե շատ զվարճալի հյուրեր չէին ասոնք:
Ծերությունը միշտ կը փափաքի երիտասարդությամբ շրջապատվիլ, կ՝ատե ինչ որ տխուր է և չի սիրեր տեսնել անկարությունը որ գիտե թե իր պատկերն է:
Այս պատճառավ մեծ հաճույք կ՚զգային Գառնիկին ներկայությունեն: Ֆուլիկ հանըմ չէր դադրեր ստեպ հիշելե թե իր