Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրարու հանդիպելու, Հոռիբ կը վարվեր իրեն հետ ոչ իբրև քույր մը, այլ իբրև տիրուհուն Պըտտոնյան գործարանին, որուն վարիչն էր իր քույրը:

Բուբուլ ինքնաբուխ անձնվիրությամբ հանձն առած էր մետաքսագործի դժնդակ աշխատությունը այն օրեն ի վեր, ուր նշմարեր էր, թե ինքը փոխանակ սփոփանք մը ըլլալու, վիշտ մը եղած էր իր հորը, ծերունիին լուռ տառապանքը, որ զգալի ըրեր էր իրեն բոլորովին իր սիրային ցավերուն նվիրվելու ամուլ սնձնվիրությունը, մինչ շատ մը որդիական պարտքեր ուներ կատարելիք այն գիշերեն ի վեր, ուր ճանչըծեր էր այդ սառ կերպարանքին տակ բաբախող ծնողական անուրանալի գորովը, այն օրեն ի վեր մեծ հոգ կը տաներ իր հայրը երջանիկ ընելու: Ինքը ոչ հաճույք ուներ, ոչ ալ փափաք, ոչ կամք Գառնիկին սերեն զատ, դժբախտ աքսորյալ զոր ամեն ոք իրավունք ուներ արհամարհելու, և կը մտածեր թե քրոջը ցուրտ կերպերն ալ իր կյանքին պատմության ինչ ինչ պարագաներուն հռտևանքն էին: Միթե Պոլսո մեջ ալ իր հին բարեկամները չեի՞ն թշնամաներ զինքը Գեղամոֆեն բաժնվելեն ետքը:

Բարեբախտաբար որ ոք բան մը գիտեր անոր անցյալին նկատմամբ: Արթին աղա պատմած էր ամենուն, թե իր աղջիկը որդեգրող անձը մեռնելուն պատճառով չէր ուղեր ուրիշներուն ձեռքը ձգել զայն և ինք ալ մինակ ըլլալուն՝ հետը բերեեր էր, որ իր ծերության մեջ նեցուկ ըլլա իրեն:

Հիմա Բուբուլ այդ դերը լիովին կը կատարեր. իր բոլոր ժամանակը, բոլոր ճիգերը նվիրած էր հորը, պահելով իրեն միակ սփոփանք մը, Գառնիկին հետ իր թղթակցությունը:


Սակայն, ավա՜ղ իր բոլոր անձկություններովը, հոգիին բոլոր եռանդովը բաղձացած Գառնիկին նամակներն ալ առաջվան գիրերուն չէին նմաներ հիմա. հետզհետե ավելի կարճ, ավելի դատարկ կ՚ըլլային: Երբեմն երկտող հետ գրության մը Սոֆիի գորովալից թուղթին ստորոտը, շատ անգամ իր բազմագբաղ վիճակին նկարագրությունները, հուսատու խոստումներ ստեպ. խրատներ, միօրինակ սեր մը. բնավ այն խոստումներ ստեպ. խրատներ, միօրինակ սեր մը. բնավ այն բոցեղեն տենչերը, այն տառապանքի անշեջ կրակները, որոնք