Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարոտակեզ սրտե մը կը թռչին կայծկլտելով դեպի սիրոառարկան: Այլևս իր վիշտերուն, իր իղձերուն վրա չէր խոսեր ան: Բուբուլին ցավերը ամոքել կը ջանար միայն, և ազնվասիրտ աղջիկը չէր ներեր իր մտքին անհաճո մեկնությունը մը տալ այդ տողերուն. «Զիս չվրդովելու համար այս պ՝ես կ՝ընե». կը մնածեր, և ինք ալ հետզհետե ավելի զգույշ կ՜ըլլար իր հոգվույն արտահայտությանց տալու այն բուռն, աղեկեգ շեշտը, որ կը մաշեր զինքը իր անձնազոհ կյանքին տխուր համակերպության մեջ:

Այն օրն ալ, ճամբուն քալած անետ կ՝ըսեր ինքնիրեն.«Եթե դիտնա~ թե իր սիրյուն մեկ անկեղծ բացականչությունը որքա~ն ավելի կ՝սփոփե զիս քան իր կարեկցական հորդորները»: Ու այնքան մտազբաղ էր, որ տանը դռան առջև հասնիլը չընշմարելով քսան քայլի չափ առաջ անցնելե ետքը՝ ետ դարձավ:

Դուռը գոց էր, բայց վրան կախված չկան մը քաշելով բացավ դայն: Ալ ան մութ, սև, զազիր բակ չէր. ամեն բան կերպարանափոխված էր Բուբուլ, և ամեն բան կը մատներ մաքրասեր, վայելուչ ձեռքի մը ներկայությունը, որ աղքատության մեջ՝ գեղեցիկին հնարավորության ապացույցը կուտար: Տանը մյուս մասերն ալ կոկիկ ու մաքուր էին հիմակ, քակված, փրթած, կոտրած, աղտոտած, մոռցված ոչինչ մնացած էր: Ամբողջ տունը կը ժպտեր կարծես զվարթ սիրուն ոչինչով մը զարդարված:

Բուբուլ ոտքին ծայրերուն վրա քալելով՝ կամաց կը սենյակին դուռը բացավ, և զգուշությամբ մոտեցավ բազմոցին վրա դրված անկողնին, որուն մեջ նստած էր Արթին աղան շատ մը բարձերու կռթնած:

— Ի՞նչպես ես, հա՜յրս, հարցուց դեռատի աղջիկը ձեռքը անոր ճակտին տանելով:

— Մի՜ հարցեր,պատասխանեց հոգնած շեշտով մը, ա՝շ՜լ չեմ կրնար դիմանալ ասանկ միս մինակ նստելու: Ամեն օր է ասիկա, մինչև իրիկուն փողոց նայե՜, սիմացի ֆաբրիքաներուն նայե՜, ասոր վերջը ո՞ւր պիտի երթա. երեք ամիս է շարունակ նստած եմ, տաքեն կ՚եփիմ կոր, կը մարիմ կոր, ամա՜ն, աղջիկս, ճարս տեսիր: