Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղան, և այդ պատճառով սիրտը նեղացած էր այնքան ու տխուր խորհուրդներ պաշարեր էին միտքը։ Իր հիվանդութենեն ի վեր, երբ բարկանար ձանձրանար իր երիտասարդության բոլոր համառությունները, խստությունները, կվերստանար, որոնք ժամանակ մը ամոքված էին տարիներուն և անոնց բարած դժբախտությանց հետ։ Երբեք չար, երբեք անսիրտ եղած չէր ան․ բայց այնքան հարած իր սկզբունքներուն ու ճաշակին,այնքան անտարբեր ուրիշներուն բաղձանքին ու պետքերուն,որ իրեն հետ ապրողներուն կյանքը դառնացուցած էր միշտ։

Բուբուլ ալ շատ անգամ կենթարկվեր այդ դառնությանց,ևբայց հրեշտակի նման համբերող էր ան, և անուշ սիրտը երբեք տրտունջ մը չուներ հորը այլանդակությանց նկատմամբ, երբ իր ծայրահեղ սրտմտության պահուն անեծքի տարափ մը կթափեր անոր վրա։

Հետո փոթորիկը կանցներ,հիվանդը կհանդարտվեր․ և այս անգամ գառնուկի պես հեզ՝ աղեկտուր արցունքներին կհաջորդեին կատաղի սպառնալիքներուն, և այդ էր, որ ամենեն ավելի կդիպչեր Բուբուլի սրտին, ծերունի մը լաց․․․։Իր մյուս հայրը միտը կուգար, մեղմ, բարի Գեղամոֆը, որուն նկատմամբ ունեցած խղճի խայթերուն թեթևացում մը կզգար այն խնամքին մեջ զոր Արթին աղային կնվիրեր։ Իր չարչարանքներուն մեջ սրբազան պարտքի մը լրացման քաղցրությունը կար, զգայուն հոգիի մը գերագույն սփոփանքը։

Սակայն քառոռդ մը ետքը, երբ կերակուրին ափսեն ձեռքը դարձավ նորատի աղջիկը, իր դեմքը զգալի կերպով այլայլած էր, աչվըները արտասվելու պատրաստ թախծություն մը ունեին, և չաշի սկսած միջոցին պատառաքաղը ձեռքի մեջ կդողար․ այլ կզսպեր իր ներքին ալեկոծությունը խոսակցելու համար հորը հետ, և պատմելու անոր սնոտի լուրեր զերս լսած էր գործարանին մեջ, և ասոնց կատարելապես անտարբեր էր ինքը։

Արթին աղան առանց անոր ուշադրություն ընելու՝ բավական ախորժակով կերավ, ինչ-որ հազվադեպ բան մըն էր իրեն