Էջ:Collection works of Sibil.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Վերմակդ առնեմ վրայեդ, հայրս, ըսավ Բուբուլ քաղցր ձայնով մը, եթե կուզես պատուհան մըն ալ բանամ, բայց մի նեղանար, այսօր օդը տաք է արդեն, դուրսը կրակ կտեղա, հավատա՜, որ տունը փողոցից զով է։

— Դուն ալ դուրս մի ելլար, այստեղ նստե՜, երկու խոսք ըրե, որ սիրտս բացվի քիչ մը, այսօրն մեկը չեկավ․ աղքատ հիվանդին երեսը պաղ կըլլա․ աղգականներս, փեսաս անգամ հեռուեն կնային կոր․ ուր է առջի ժամանակները, հարբուխ մը ըլլայինե, եկող գացողեն ատեն չէի գտներ գլուխս վար դնելու․․․։ Ախ, Բուբուլ,դու չըլլաս նե ես ի՞նչ պիտի ընեմ, դու երթաս նե ես ինչ պիտի ըլլամ, առաջ ձեռքովդ ինծի հողը դիր, ետքը քովես գնա՜։

Ասենք ըսելով սկսավ տղու պես հեծկլտալ։ Բուբուլի սիրտը այս վերջին խոսքերեն թունդ ելած, հորը աջը երկու ձեռքերուն մեջ առավ, և քանիցս կրկնեց թե երբեք չպիտի թողի զենքը։ Հետո հիշելով, որ երկուքնն ալ առավոտեն ի վեր բան մը կերած չէին․

— Հայր, անոթի ըլլալու ես․ երթամ կերակուրս բերեմ, թե՜ կխոսինք և թե՜ կճաշենք, հարեց, ու հիվանդին հավանությունը տեսնելով, սենյակից դուրս եկավ։

Ծերունին մենակ մնալով՝ համրիչը գրպանից հանեց, ու սկսավ հատերը զույգ-զույգ քաել։ Բարեբախտաբար իր աջ թևը, զերծ մնացած էր կաթվածից, որ անդամալուծեր էր իր ձախ կողմը, ամբողջապես անղգա դարձնելով։ Քիչ մը ցուրտ առած ըլլալով՝ նախ հարբուխ մը եկեր էր վրան, և առողջապահական օրենքներու կարևորություն չտալուն՝ այդ ծանր հետևոնքն հասեր էր։ Տեղվույն ամենեն ճարտար բժիշկը, որ Լատինաց վանքեն փախած վարդապետ մըն էր, շատ հույս չէր տար անոր ապաքինման մասին, բայց հայտարարած էր, թե կրնար այդ վիճակի մեջ տարիներով ապրել։

Բուբուլը ոչ ջանք կխնայոր, ոչ ալ դրամ՝ անոր պիտույքներուն, նույնիսկ քմահաճույքներուն համար, իր բացակայության միջոցի՝ տան հացը շինող կինը կձգեր հորը քով անոր ծառայելու համար, բայց այն օրը փուռեն հաց հանելու զբաղված ըլալուն՝ քանի մը ժամ մենակ մնացած էր Արթին