չէ՞ր պատկաներ արդյոք, և իրեն չափ Հոռիբ պարտական չէ՞ր զայն հոգալու:
Պատասխան չտալու համար` սկսավ իր փոքրիկ սպիտակ թաշկինակին մեկ ծայրը ծալլել. ավրել հետո նորեն ծալլել:
Պըտտոն-օղլուներուն հարսն ալ թաշկինակ մը հանեց գրպանեն, բացավ զայն անձեռոցի մը չափ խոշոր, մեջը ծրարեց իր զարդերը, ու ինք ալ նշմարելով երկու թաշկինակներուն գույնին տարբերությունը հարեց.
— Ճերմակեղեննուդ լվացքին համար ալ շատ ծաղք կ՚ընես դուն, կ՚ըսեն թե ամիսը օխա մը օճառ կը վատնես երկուքնուդ լաթին համար, ժամերով ալ զանոնք արդուկելու կ՚աշխատիս, բայց ոչինչ բաներ են ասոնք.հոս մարդ կարևորություն չի տար ատոնց, շատ բարակցողին վրա կը խնդան:
Թե կը խոսեր և թե կը հանվեր Հոռիբ: վրայի մանիշակագույն թավիշե թիկնոցը հանեց նախ, ու անոր եզերքը մը ուրախությամբ դիմեց ատոնց փալփլուն շքեղությունը, շրջազգեստին մեջեն, զոր փաթթեց, Բուբուլին տվավ:
— Պահե՛ ասոնք, ըսավ, իրիկուն Կմեսը ձեզի թարմ հաց[1] պիտի բերե. անոր հանձնե՛:
Եվ մոռնալով որ հայրը տեսնելու եկած էր, մեկնեցավ առանց քրոջը «մնաս բարով» մը ըսելու:
Բուբուլ մինչև սանդուխին գլուխը անոր հետևել են ետքը ետ դարձավ, ու եկավ իր աթոռին վրա պահմը առաջ ընդմիջված խոհանքին մեջ թաղվեցավ, մինչև որ գործարանին սուլակը ստիպեց զինքը իր գործին դառնալու:
ԼԸ
— Լյուսի՛, պատրա՞ստ ես, հարցուց Տիգրան զարդասենյակին դրան սեմին վրա երևալով, ուր երկար կապույտ
- ↑ Տեղվույն սովորություն է որ հաց շինողները` նույն օրը իրենց մոտավոր բարեկամներուն մեյմեկ հատ զրկեն: