Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կը դարձներ ու կը ծամեր, և երկու ձեռքերովը քակելով վղին մարգրիտները, ոսկիներու երկար շարքն ու ժամացույցին խոշոր շղթան, որոնց թելերը իրարու խառնվեր էին կուրծքին վրա, կը շտկեր զանոնք: Հետո, հետզհետե ադամանդե խոշոր քայռը վերցուց, թելով մը ծոծրակին վրա կասլված օղերը քակեց, մատնիները հանեց, որոնց ամենուն ալ քարերը տկար շողմը անգամ չէին արձակեր, այնքան սնոտի բաներ էին, և ուզեց զանոնք Բուբուլին ցույց տալ, հարեց.

— Եթե դուն ալ խոսքս մտիկ ըրած ըլլայիր, և այս տարվան բռնած շերամեդ շահած գումարդ ու գործարանեն առած դրամներդ ոսկի շինեիր,տանդ բակին ապակիները շինել տալեն աղեկ էր:

— Ոսկին ի՞նչ բանի պիտի ծառայեր ինծի, եթե անով տանս պետքերը չհոգայի:

— Անպատճառ պոլսեցիններուն գլուծը դատարկ կ՝ըլլա:Պատուհաններուն վարագույները, բակին ծաղիկի թաղարները, սա սեղանը, աթոռները չգնեիր, սա հորս գլխուն բարձերուն ամենուն ալ ճերմակ երեսներ չանցնեյիր, գետնի տախտակամածը գորգով չծածկեիր չէ՞ր ըլլար, հարցուց, հետո հարեց. անանկ չէ՞, պարապ բաներու դրամ տալը կը սիրեք դուք, անոր համար օնչքի տեր չեք ըլլար:

— Ինչք ընկածդ ո՞րն է, հարցուց Բաբուլ:

— Ահա՛ ասոնք, պատասխանեց պիլեճիքցի կինը, ապակեղեն զարդերը ոսկիներու հետ հնչեցնելով ափին մեջ:

Ժպիտ մը անցավ Բուբուլին շրթունքին վրայեն. իրավ այդ տեսակ գոհարեղեններ տեսած չուներ, բայց այդ տգետ կնոջ խոսք հասկացնելը դխվար էր, մանավանդ, որ այն պահուն բնավ տրամադիր չէր վիճաբանության. ուստի խոսքին նյութը փոխելու համար հարցուց.

— Ինչո՞ւ Օլյաթ կ՝երթաք:

— Կեսրոջս ոտքի ցավին համար: Այնտեղի ջերմուկները մարդը կամ կը մեռցնեն կամ կը բուժեն: Դուն ալ գոնե հիմա քանի մը հատ ոսկի ունենայիր նե, հայրս կ՝առնեիր կը տանեիր, կարելի է կ՝առողջանար

Կրկին անգամ ժպտեցավ Բաբուլ: Այդ հայրը երկունքին ալ