Էջ:Collection works of Sibil.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ինչ հարվածներ որ կուտար երբեմն Բուբուլին, անոնց կրկնապատիկը կը տեղացներ կնոջ գլխուն, բայց ան փոխանակ զգածվելու, փոխնակ վիրավորվելու, կը փոխարիներ զանոնք փողոցի լեզվով մը, որոնցմե իր թույլ ու դանդաղ բնավորությունը հաղթահարած՝ ետ կը քաշվեր առանց տեղի տալու, և ճրերու սրտդողած կը կենային իրարու հետ, մինչև որ տիկինը իր մեկ քնային համար բարեհաճեր անկե դրամ խնդրել: Բայց վեճերն ու կռիվները միշտ պակաս չէին տան մեջ, որոնց հետևանքը վնաս կ՝ըլլար եկունքին համար ալ:

Այն տաք եղանակին մեր Բերա մնային ալ սոսկալի կռվի մը արդյունքը եղած էր: Տիգրան որոշած էր Սկյուտար երթալ օդափոխության համար: Լյուսի կ՝ուզեր Պեյուք-Տերե ելլել, և չկարենալով համաձայնիշ, մինչև այն ատեն մնացած էին տուներնին:

Վերջապես Լյուսիին գլխուն զարդարանքը լրանալով տեղեն ելավ, ու ամուսնին դառնալով՝ սկսավ գլխեն մինչև ոտքը չափել զայն: Հետզհետե դեմքը խոժոռեցավ, հոնքերը պուստերցան, աչվըները ավելի պզտիկացան, և չար կերպարանք մը առնելով, զսպված բարկության խուլ ձայնով մը գոչեց.

— Այդ հագուստներո՞վդ հետս պիտի գաս:

— Հագուստներս ի՞նչ ունեին, հարցուց Տիգրան պաղարյունով:

— Ցորեկվան այցելության սև՛ բանթալոն, հապա սա վրայի ճաֆեթդ. ինչո՞ւ ոըտենկոթ մը չհագար:

— Դուն իմ հագուստիս կը խառնվիս կոր, բայց տեսնենք ևս ալ քուկինիդ պիտի հավնի՞մ...

— Քուկին խելքդ անանկ բաներու չի հասնիր:

Բարեբախտաբար այն միջոցին սենեկապանուհին տիկնոջ շրջազգեստը բերելով՝ վիճաբանությունը դադրեցավ, պահ մը ետը ավելի սաստկությամբ վերասկսելու համար. ինչպես երկու կռվող կատուներ իրարու հետ ոգորած ատեննին՝ վայրկյամ մը իրարմե կը հեռանան, ավելի ուժով, ավելի շեշտակի հարձակման մը պատրաստվելու համար:

Լուսիկի զարդարանքը ժամե մը ավելի տևեց, և այդ